Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա
Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Օգոստոսի 29, պարապմունք 1
Թեմա 1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում
- Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
- Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
- Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
- Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
Առաջադրանք․
Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
-Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/ - Ավագ և Միջին դպրոցի սովորողները ը իրավունք ունեն ՝ ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն, ծնողի համաձայնությամբ ընտրելու խումբը, մարզաձևը, ընտրությամբ գործունեությունը, ուսուցման ձևը՝ առկա կամ հեռավար, պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից,մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը (կրթահամլիրում , կարծում եմ, այդպիսի դեպքեր գրեթե չեն լինում) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը, ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
- Ավագ և Միջին դպրոցների ովորողները պարտավոր են ` կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները, ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները, հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին,ուսումնական պարապմունքի ժամանակը չօգտագործել ու չզբաղվել ուրիշ գործով, բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել, մասնակցել ճամբարներին, ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին։
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Սովորողի ծնողը իրավունք ունի ՝ երեխայի համար ընտրելու կրթական հաստատությունը, կրթության ձևը,պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում, համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով, մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին։
Սովորողի ծնողը պարտավոր է՝ երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար, մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ապահովել անհրաժեշտ նեթբուքով կամ այլ աշխատանքային գործիքով, տանը ունենալ համացանցին միանալու հնարավորություն, պատասխանել էլեկտրոնային նամակներին, հեռու պահել սովորողին առողջությանը , կյանքին վտանգ պատճառող ցանկացած միջոցից( ծխախոտ, ալկոհոլ դանակ ․․․, ցավոք, ծխող սոբ թիվը դպրոցներում շատացել է), հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ։
Մանկավարժական աշխատողի իրավունքներն ու պարտականությունները
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է ՝ բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, իր շահերի պաշտպանության համար դիմելու կրթահամալիրի տնօրենին, մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, կրթահամալիրում իրականացվող բոլոր կարևոր իրադարձություններին, պարտավոր է ստեղծել նպաստավոր միջավայր երեխայի կրթության զարգացման համար։Մեծ տեղ պետք է ունենան ընտանեկան նախագծերը՝ ստեղծելով ծնող-կրթահամլիր կապ, ինչպես նաև նպաստել , որ ունենանք ստեղծագործ, հետազոտող, ինքնակրթվող սովորող։
Օգոստոսի 30․ պարապմունք 2
Թեմա 2․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները
- Ուսումնական հաստատության ուսուցիչը
- Ուսուցչի վերապատրաստումը
- Ուսուցչի հերթական ատեստավորումը
- Ուսուցչի կամավոր ատեստավորումը
- Ուսուցչի տարակարգի շնորհումը
Առաջադրանք․
Կարդալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և մշակել ուսուցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը, գրե՛լ կարծիք Տարակարգի շնորհման նոր մեխանիզմի վերաբերյալ․
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։
2. Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։3. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։
4. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
Հանրակրթության մասին ՀՀ օրենքում 3-րդ հոդվածում սահմանվում է․
Ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց։
Վերջում ավելացնեմ, որ մենք ունենք այլընտրանք: Կրթահամլիրում հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցչին հնարավորություն է տրվում այլ մոտեցումներով վերապատրաստվել՝ այսպիսով կարևորելով հեղինակային կրթական ծրագրի գոյության կարևորությունը մեր հանրակրթական համակարգում, փորձն ու այդ փորձը մշակող ուսուցչի ներդրումը, կամավոր վերապատրաստմանը մասնակցելու նրա իրավունքը։ (Տես՝ Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները):
Թեմա 2․ Տարակարգի շնորհման նոր մեխանիզմը
Ծանոթացա նախագծի հետ: Ներկայացնում եմ 3-րդ թեմայի մասով կատարված իմ դիտարկումները՝
Տարակարգի նոր մեխանիզմը թույլ է տալիս հրաժարվել աստիճանակարգության նախկին սկզբունքից, որոշ առումով ավել ճկուն դարձնելով կարգավորումները: Առաջարկված մեխանիզում նշվում է նաև, որ տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը: Տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման համաձայն՝ տրվել են բնութագրող անվանումներ․ 1-ին եւ 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող եւ ավագ ուսուցիչ, 3-րդ եւ 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող եւ հետազոտող ուսուցիչ։ Իմ կարծիքով առաջադրված մեխանիզմի լավ կողմերից մեկն այն է, որ այս կարգով ուսուցիչը ցանկացած պահի կարող է հավակնել ցանկացած տարակարգի, իսկ նախկինում պետք է նախ առաջինը ստանար, հետո՝ 2-րդը, 3-րդը եւ նոր՝ 4-րդը, որոնք ընդմիջվում էին հստակ սահմանված ժամանակային ինտերվալներով, երկարաձգելով նշված գործընթացը: Հիմա դա չկա, եւ եթե ուսուցչի ձեռքբերումը համապատասխանում է 4-րդ՝ հետազոտող ուսուցչի տարակարգին, ինքը կարող է միանգամից դա ստանալ։ Սակայն այստեղ տարակարգ ստանալու հանգամանքը սերտորեն կապված է կամավոր ատեստավորման հետ, որն առաջացնում է որոշակի սահմանափակումներ: (Ինչ վերաբերվում է գիտելիքների ստուգմանը ես կողմ եմ, որ մասնագետը կարողանա լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջարկվում է սովորողներին: Նախագծի մեջ նշված է, որ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար պետք է ներկայացվի դասավանդվող առարկայից վերջին 5 տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոսի հավաստում։ Ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար լավ կլիներ, որ նվազգույնի հասցվեր պահանջվող փաստաթղթերի քանակը:
Կարժում եմ պետք է հաշվի առնել նաև ինչպես ՏՏ հմտությունները արհեստավարժ օգտագործող և հեռավար ուսուցմնառության դասապրոցեսում կիրառող ուսուցչի, այնպես էլ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ հեղինակավոր մրցույթներում մրցանակային տեղերում սովորող ունենալու բնութագրիչը: Նման օլիմպիադաների մասնակցությունը խթանում է աշակերտների ուսման որակի բարձրացմանը, որի հետևում կանգնած է և՛ ուսուցիչը և՛ դպրոցը:
Օգոստոսի 31․ պարապմունք 3
Թեմա 3․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում
- Ընդհանուր դրույթներ
- Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
Առաջադրանք․
Կարդալ Հանրակրթության պետական չափորոշչի հետևյալ բաժինները և առանձնացնել այն կետերը, որոնք վերաբերում են ձեր ուսումնական բնագավառին՝
-Հանրակրթության պետական չափորոշիչ
-Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 2, կետ 6-8/
-Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 4, կետ 10-51/
-Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 5, կետ 11-46/
Նախ անդրադռնանք «Հանրակրթության մասին ՀՀ օրենք» -ում հանրակրթության պետական չափորոշչի, որպես սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացության գաղափարին՝
Հոդված 3.
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը:
«Հանրակրթության մասին ՀՀ օրենք» -ից կուզեյի առանձնացնել պետական չափորոշչի վերաբերյալ հետևյալ կետերը՝
Գլուխ 2. Հոդված 6
2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:
Մաթեմատիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։
Սովորողը պետք է կարողանա ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները, մաթեմատիկական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։
Ինչի վերջնարդյունքում սովորողը պետք է կարողանա կիրառել մաթեմատիկա առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, մաթեմատիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.
Մաթեմատիկայի դերը համամարդկային մշակույթի զարգացման, ժամանակակից հասարակության գիտատեխնիկական առաջնթացի գործում հսկայական է, հետևաբար նաև կարողություններն ու հմտությունները նույնպես միտված են համապատասխանելու տվյալ առարկայի այսօրվա պահանջներին: Մաթեմատիկայի շնորհիվ կյանքի որակը բարելավելու համար մշակվել է տեխնոլոգիական նորարարության մեծ տոկոս՝ ճարտարագիտությունը և դրա տարբեր ճյուղերը, ի թիվս այլոց, կիրառում են մաթեմատիկական գիտելիքներ ավտոմոբիլային, առողջապահական, բնապահպանական, միջուկային և հեռահաղորդակցման, տիեզերագիտության և արբանյակային ոլորտներում: Այս կերպ մենք կարող ենք ավելի լավ օգտագործել գիտական գիտելիքները, բնական ռեսուրսները և դրանց կիրառությունները, գտնել գլոբալ բնապահպանական խնդիրների լուծումներ, ինչը ի վերջո հնարավորություն կտա լուծել մեզ շրջապատող մեծ թվով կասկածներ և խնդիրներ:
Սովորողը մաթեմատիկայի դպրոցական ծրագիրը յուրացնելուց հետո և յուրացման ընդացքում պետք է կարողանա
4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.
Սեպտեմբերի 1․ պարապմունք 4
Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները
- ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
Առաջադրանք․
Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն
Ծանոթ եմ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)
Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ)(նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ)
Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ
Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիրը հիմք է ծառայում`
1) սահմանելու աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.
2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն` իրականացնելու կադրային քաղաքականություն.
3) հավաստագրելու հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդին.
4) ատեստավորելու ուսուցչին:
2. Մանկավարժների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրով սահմանվածին:
3. Պաշտոնների նկարագրերը նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:
Սեպտեմբերի 2․ պարապմունք 5
- «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի ամփոփում-գնահատում․
Կարծիք դասընթացի մասին
Դասընթացը օգտակար էր, հնարավորություն ունեցանք ծանոթանալ օրենսդրական նոր փոփոխություններին, ստանալ հարցերի պատասխաններ։
ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն դասընթացը համարում եմ լիարժեք կայացած: Շնորհակալություն դասընթացի ղեկավար Վարդան Կարապետյանին նյութը շատ մատչելի և հետաքրքիր մատուցելու համար: