Գնահատում. վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան, էլ. փոստի հասցեն՝ gevorg@mskh.am
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
- հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
- հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
Ընդհանրապես սովորողներին կարելի է գնահատել ցանկացած հաճախականությամբ։ Եվ յուրաքանչյուր օր, և յուրաքանչյուր շաբաթ, և յուրաքանչյուր ամիս։ Յուրաքանչյուր օրվա կամ շաբաթվա գնահատական կարելի է համարել ոգևորիչ խոսքը։ Իսկ յուրաքանչյուր ամսվա գնահատումը՝ դա ամփոփված է գնահատանիշի մեջ։ Սովորողների գնահատում են այն ժամանակ, երբ դասավանդողին, ինչու չէ նաև սովորողին անհրաժեշտ է լինում հասկանալ գիտելիքների ինչ պաշար ունի նա։ Սովորողներին գնահատում են նաև 4-րդ , 9-րդ, 12-րդ դասարանների ավատելուց հետո։ Այսինքն յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտից հետո։
- ո՞վ է գնահատում
Սովորողին կարող է գնահատել թե դասավանդողը թե մյուս սովորողները։ Ընդ որում այդ գնահատումը պարտադիր չէ լինի գնահատանիշի տեսքով։ Ցանկացած գոհունակության խոսք, ոգևորող արարք կարելի է համարել դրական գնահատական։ Եվ հակառակը դժգոհությունը կարելի է համարել որպես բացասական գնահատական։ Շատ կարևոր է, որ սովորողը կարողանա ինքն իրեն գնահատի։ Բայց գնահատի օբեկտիվ և արդար։
Մեր օրերում նաև գնահատում է համակարգիչը։ Օրինակ թեստավորման միջոցով։
- ի՞նչն են գնահատում
Դասավանդողը կարող է իր գնահատականը տալիս նկատի ունենա մի շարք ենթակետեր։ Օրինակ՝ տվյալ պահին սովորողի գիտելիքները, տվյալ դասընթացի ընդացքում սովորողի ունեցած գիտելիքների աճը, սովորողի կարգապահությունը և այլն։
- ինչպե՞ս են գնահատում
Գնահատում են նախ և առաջ սովորողի գիտելիքի չափը, դնելով այս կամ այն գնահատանիշ։ Բայց մեր կրթահամալիրում սովորողը կարող է գնահատվել այլ կերպ։ Օրինակ՝ սովորողները կարող են անվճար մասնակցել ճամփորդությունների։
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատում են որովհետև մարդը սիրում է լսել գովեստի խոսքեր իր մասին։ Մարդը սոցալական էակ է, դրա համար էլ կարևոր է շրջապատի կարծիքը իր մասին։ Նորմալ կոմպլեքսներից զուրկ մարդը լսելով դրական գնահատական իր հասցեին ոգևորվում է, հասկանում է, որ ինքը ճիշտ ուղղու վրա է, իսկ բացասական գնահատականի դեպքում անում է սխալների շտկում, կատարում է եզրակացություն և ինքը իր մեջ հասկանում է իր կողմից կատարած սխալները։
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Սովորողին գնահատելով դասավանդողը խրախուսում է սովորողի շարունակական զարգացմանը հետևյալ իմաստով։ Նախ այդ գնահատումը արտահայտվում է գնահատանիշի միջոցով, իսկ սովորողը միշտ ցանկանում է բարձրացնել իր գնահատանիշերը, դրանով առաջադիմելով իր ուսման մեջ։ Մեծ հաշվով սովորողը պետք է շարունականան զարգացում ունենա, որպեսզի արժանանա դրական գնահատականի։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
- ինքնակրթություն, ինքնակրթության գնահատումը
- կրթության շարունակականության խրախուսումը,
- ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
- ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
- սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
- օբյեկտիվություն
- արդարություն
- անկողմնակալություն
- հավաստիություն
- հիմնավորվածություն
- մատչելիություն
- թափանցիկություն
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում` արդյունքները բարելավելու նպատակով: Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող..
Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման
հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է
(ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը:
Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ
գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը:
ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:
Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝
դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող, և կարգավորող նշանակություն, դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով, կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթական զարգացման բնութագիր:
Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվում է սկսած երկրորդ դասարանից:
Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.
1) բանավոր հարցում,
2) գործնական աշխատանք,
3) թեմատիկ գրավոր աշխատանք,
4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանդղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:
«13. Չափորոշիչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Այս բաղադրիչներից ըստ էության ամենահեշտը կարելի է գնահատել գիտելիքը, հատկապես եթե խոսքը գնում է մաթեմատիկայի մասին։ Տվյալ թեմայի վերաբերյալ խնդիրները, վարժությունները, հետաքրքիր հարցադրումները հենց տալիս են ընդհանուր պատկեր սովորողի գիտելիքի վերաբերյալ տվյալ առարկայից կամ թեմայից։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Հարգանքը դասավանդողի, այլ սովորողների և առարկայի հանդեպ։ Նույնիսկ եթե սովորողի կարծիքով տվյալ առարկան իրեն պետք չէ, նա իրավունք չունի արհամարական կարծիք հայտնել տվյալ առարկայի վերաբերյալ։
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում է 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում է 1 միավորից և չունի անբավարար սանդղակ:
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
Սովորողի գիտելիքներ, սովորողի սովորել կարողանալը, սովորողի ձգտումները ինչ-որ նոր բան իմանալու նկատմանբ, ճիշտ և խելացի հարցեր տալու կարողությունը։
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
- նախագծի նպատակը
- խնդիրները
- ժամանակացույցը
- մասնակիցները
- աշխատակարգը, նկարագիրը
- ակնկալվող արդյունքը
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Ինքնուրույն արված աշխատանքը, հետազոտական հմտությունները, վերլուծական միտքը, աշխատանքի արդյունավետությունն ու օգտակարությունը, համագործակցային հմտությունները….
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։
Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։
