Դիրքորոշում և արժեք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Վերը նշված կետերի վերաբերյալ կարևորում եմ հետևյալ մտքերը, որն էլ կարելի է համարել իմ դիրքորոշումը

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։

  • համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  • համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում։

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։

Շրջանակն, այսպիսով, ուսումնական ծրագրի, մանկավարժական մեթոդների և
գնահատումների նախագծման և մշակման գործընթացում կիրառվող գործիք
է, որը հարմար է տարբեր համատեքստերին և կրթության համակարգերին՝
սահմանված պատասխանատուների կողմից, օրինակ՝ սովորողներ,
ուսումնական ծրագրեր կազմողներ, ուսուցիչներ, քննողներ, ուսուցիչներ
վերապատրաստողներ և այլ շահակիցներ, որոնք բոլորն էլ սոցիալական
դերակատարներ են։ Այս շրջանակի կենտրոնում է հզորացումը ̸ արտոնումը։

ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները
և կրթական հաստատությունների համատեքստը
EDC/HRE (ԿԺՔ՝ «Կրթություն ժողովրդավարական քաղաքացիության
համար»/ՄԻԿ՝ «Մարդու իրավունքների կրթություն») խարտիայում այնուհետ
ամրագրված է, որ՝
ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների կառավարումը
պետք է արտացոլի և խթանի մարդու իրավունքների արժեքները, առաջ մղի
ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ
կողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը (բաժին 5.ե)։
Կրթական հաստատությունները կարող են ներդնել այս սկզբունքն ու առաջ
մղել «ժողովրդավարություն սովորելը»՝
► որոշումների կայացման գործընթացների կազմակերպման ու
հաղորդակցման եղանակներով.
► քննարկումների ̸ բանավեճերի հնարավորության և հաստատության
կյանքում ակտիվ մասնակցության միջոցով.
► ուսուցիչների, սովորողների և ծնողների հարաբերությունները
փոխադարձ հարգանքի և վստահության վրա ձևավորելու աստիճանով։

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի
հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն
է»՝ փորձելով ապացուցել նրա նկատմամբ սեփական տեսակետների
«գերակայությունը»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը
դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի
իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ Երկու
դեպքում էլ դիմացինը հարգանքի չի արժանանում, և որևէ փորձ չի արվում
այլ անձանց տեսակետների հետ «ընդհանուր լեզու գտնել»։

Ժողովրդավարության հենասյուներն են՝
► ժողովրդի ինքնիշխանությունը.
► կառավարություն՝ կառավարվողների համաձայնության հիման վրա.
► մեծամասնության կանոն.
► փոքրամասնությունների իրավունքներ.
► մարդու հիմնական իրավունքների երաշխավորում.
► ազատ և արդար ընտրություններ.
► հավասարություն օրենքի առջև.
► օրենքով հաստատված կարգ.
► կառավարման սահմանադրական սահմանափակումներ.
► սոցիալ-տնտեսական և քաղաքական բազմակարծություն, այդ թվում՝
քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների
ճանաչում։
► համագործակցության, ազատ մրցակցության և փոխզիջման արժեքներ։

Մարդու իրավունքներն աշխարհում ապահովում են
ազատության, հավասարության, արդարության և խաղաղության այս
առանցքային հիմքը։ Ըստ այդմ, արժեքների այս շարքը ներառում է՝

  1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
    և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
    հանգամանքներից.
  2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
    և անբաժանելի են.
  3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
    ու պաշտպանել.
  4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
    պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
    խախտում այլոց մարդու իրավունքները.
  5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
    հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
    աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Եվ վերջում՝ ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք
կպաշտպանեն բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար
ազատությունները։

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

Մաթեմատիկա առարկային վերաբերվող վերջնարդյունքները

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Միջնակարգ կրթության կարողունակություններն են`

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային
ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել
վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները:
Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև
եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ
դասակարգումներ.
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու
արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով
և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից
ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ
ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ
մոտեցումներ և համեմատի դրանք.
8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով
խնդրի պահանջից.
9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների
նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և
խնդիրների լուծման համար.
10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական
ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

4) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ
ուսումնասիրելիս.
5) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ,
տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ։

Չորրորդ հանդիպում

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան


Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում․

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները հեշտանում են:
Ես իմ սովորողների հետ մանկանում եմ, ընդունում եմ հավասարը-հավասարին, ընկերանում եմ ու խաղում, երբեմն չարաճճիություններ եմ անում, թույլ եմ տալիս, որ նրանք ազատ, անկաշկանդ լինեն և համագործակցելն էլ ավելի է հեշտանում։

Համաձայն եմ այն դիտարկամն հետ, որ լավ մանկավարժը վկայակոնով կամ կրթությամբ չի որոշվում, այլ սովորողների հետ փոխադարձ հարգանքի սիրո և գիտելիքի ճիշտ ու մատչելի մատուցման ձևով: Այստեղ ծանոթացա իմ համար նոր բառի՝ ապրումակցումի հետ ու այո, ուսուցիչը պետք է ապրի սովորողի հետ, ճամփորդի, որ ընկերներ դառնան, որ հարգեն մեկը մյուսին ու իրարից սովորեն:

Առաջին սլայդով ներկայացվեց «Georgia and Armenia: happy with each other’s achievements and anxious about each other’s difficulties and always sincere… Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…» Աշոտ Բլեյանի արդեն հայտնի դարձած խոսքը երկու տեսահոլովակներով, որտեղ վրացի սովորողները ողջունում են Հայաստանի 1918 թվականի անկախացումը հայերեն, իսկ կրթահամալիրի սովորողները Վրաստանի 1918 թվականի անկախացումը ողջունում են վրացերեն: Ցուցադրության ժամանակ ես նայում էի ներկաների աչքերին: Բոլորն էլ ժպտացող աչքեր էին, բայց առանձնակի գնահատում, բավարարվածություն և երանություն կար վրացի մասնակիցների աչքերում: Հպարտություն կար հայ մասնակիցների և զարմանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների աչքերում: Սեմինարավար Սինան Գոգչեն հարցրեց՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոց է մերը: Տիար Բլեյանը պատասխանեց, որ մեր կրթահամալիրը հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն է, և այդ միջազգային նախագիծն էլ արժանացել է Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանը: Այդ պահին էլ ցուցադրվեց Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարների այս տարվա մայիսի 17-ին կրթահամալիր կատարած այցի մասին պատմող նյութը: Այնուհետև ներկայացվեցին «Գետը քաղաքում»«Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծերի մասին պատմող սլայդները: Ըստ ներկայացվող ցուցադրության՝ դեռ շատ բան կար ասելու և ցուցադրելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մասին։ Սեմինարավարը հարց տվեց, թե արդյոք մեր կրթահամալիրը որևէ կրթական կապ է ունեցել թուրքական որևէ դպրոցի հետ: Աշոտ Բլեյանը խոսեց Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մեր կրթահամալիրի մասնակցության մասին: Ես ավելացրեցի AIESEC կազմակերպության միջոցով երիտասարդ թուրք մասնագետների՝ մեր կրթահամալիրում կրթական փոխանակման նախագծեր իրականացնելու մասին:

Թեմաները հետաքրքիր էին։Կարդացինք փաստաթղթերը և ծանոթացանք քաղաքացիական դիրքորոշում,ժողովրդավարություն, միջմշակութային երկխոսության անհրաժեշտություն,մարդու իրավունքների արժևորում,իրավունքի և օրենքի գերակայություն,չափորոշիչ և շատ այլ կարևոր թեմաներին։

Դիրքորոշում և արժեք դասընթացը համարում եմ լիարժեք կայացած: Շնորհակալություն դասընթացի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին նյութը շատ մատչելի և հետաքրքիր մատուցելու համար: