Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան
Ժամաքանակը՝ 15 ժամ
Բովանդակությունը՝
1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:
- Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Ուսումնասիրության նյութեր
- ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին
- Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
- «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
- ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում, 2013 թվական
Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան
Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։ Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝ առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը (ծնողն ինքը կարող է լինել ուղեկցող): Սովորողի հեռավար կամ տնային ուսուցումկազմակերպվում է սահմանված կարգով: Ծնողի հետ համագործակցությունը պարտադիր պայման է: Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ, հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:
Մարետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը, հեղինակը բարձրաձայնում է համընդհանուր ներառականության կարևորագույն խնդիրներից մեկը՝ սփյուռքից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների երեխաների արևելահայերենի դժվարընկալումն ու յուրացումը:
Հեղինակը ցավով նշում է, որ դրան ուղղված լուծումները պետական մակարդակով չեն դրվում, և համարվում է հանցավոր անտարբերություն մեր հայրենակիցների նկատմամբ, չկան օրենսդրական հիմքեր, հրամաններ ու ներքին իրավական ակտեր, չափորոշիչներ, որոնցով կկարգավորվվի և կապահովվի հայրենադարձ սովորողների կրթական իրավունքը:
Հեղինակը գրում է, մանկավարժն է (եթե իհարկե իրոք մանկավարժ է) փորձում լուծումներ գտնել, օգտակար լինել, արդյունավետ դարձնել մեր այս սովորողների ուսուցումը:
Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:
Ուսումնասիրության նյութեր
Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան
Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:
Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:
Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան
Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան
Վերապատրաստման ընթացքում քննարկեցինք, կարդացինք, ծանոթացանք , բացահայտեցինք երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Խոսեցինք առանձին դեպքերի մասին։
Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)
Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:
Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:
Ծանոթացա «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին» ու կառանձնացնեմ հետևյալ տողերը․
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
Ծառայությունների տրամադրման արդյունավետության եւ որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
Ծանոթացա «Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին», կատարեցի գործնական աշխատանք՝ մեկ սովորողի կարիքի գնահատում:
Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ
Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:
Ուսումնասիրության նյութեր
Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան
Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ, Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան
Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:
Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:
Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:
Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան
Համատեղ դասավանդման մոդելներն են՝
- Աջակցող դասավանդում
- Զուգահեռ դասավանդում
- Թիմային դասավանդում
- Այլընտրանքայն դասավանդում
- Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդում
Ծանոթացա Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյանի և «Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայանի հոդվածներին։
Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում
Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ
Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ
Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Ծանոթ եմ կրթահամալիրում կիրառվող ԱՈՒՊ-ին, կարծում եմ, որ այն լիարժեք է, չունեմ նոր առաջարկներ։
Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:
- Սովորող-սովորեցնող նախագիծ
- Ուսումնական ճամփորդություններ
- Ուսումնական ճամբարներ
- Խմբային աշխատանքներ
- Համագործակցային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան
Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան
Կարդացի և ծանոթացա վերը նշված հոդվածներին։
Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)
- Ուսումնական նյութեր
- Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
- Ինքնակրթություն
Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:
Ծանոթացա շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի։
Կարծիք դասընթացի մասին
Դասընթացը օգտակար էր, հնարավորություն ունեցանք ծանոթանալ համընդհանուր ներառության սկզբունքներին, ստանալ հարցերի պատասխաններ։
Համընդհանուր ներառում դասընթացը համարում եմ լիարժեք կայացած: Շնորհակալություն դասընթացի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին նյութը շատ մատչելի և հետաքրքիր մատուցելու համար:
