Դասընթացի անվանումը՝ «ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ
Տևողությունը՝ 26.09-30.09
Ժամը՝ 15:00
Մասնակիցներ՝ 2-ին խումբ
Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան,
էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)
Ծանոթացում
Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ
Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։
Աշխատանքի ընթացքը՝
Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։
Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:
Աշխատանքի ամփոփում-քննարկում
| Ավագ դպրոցական տարիք | Միջին դպրոցական տարիք | Կրտսեր դպրոցական տարիք |
| Սովորողն ընտրում է մասնագիտություն | 11-15 տարիքը համընկնում է դեռահասության տարիքի հետ: | Սովորողի մոտ ակտիվ է մեխանիկական հիշողությունը և առավել հեշտ է անգիր սովորելը: |
| Կարևորում է ընկերների կարծիքը, լսում է նրանց խոսքը | Երեխան պատրաստ է համակարգված ուսուցմանը և խաղը այլևս չի դոմինանտում: | Դպրոցականը մեխանիկորեն անգիր կարող է սովորել նյութը մի քանի անգամ կրկնելով: |
| Պատանեկության սկզբում երեխան հասարակական նորմերին, ծնողներին ներկայացնում է բողոք, անհանգստություն, մատնանշում է սեփական ինքնուրույնությունը: | Դեռահասության տարիքում տրամաբանական հիշողությունը ակտիվոերն զարգանում է: | Ճգնաժամային փուլ, որը հարուցում է ուսումնական պրոցեսի մեջ մտնելը: |
| Ուսուցման ձևը խաղն է | ||
| Ֆիզիկական, հորմոնալ և հեգեբանական սֆերայի կտրուկ փոփոխություններ: |
Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ
Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։
Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման
Գործնական աշխատանք
Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք
Կարդացի Ջոն Դյուի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը: Հատկապես դուր եկավ երեք տարեկանից ջութակ նվագել սովորելու գործընթացը իր բոլոր մանրամասնություններով (ունեմ երաժշտական կրթութություն, նվագում եմ ջութակ 6 տարեկանից, հաճախել և ավարտել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ ջութակի բաժին):
Հոդվածից կառանձանցնեմ նաև հետևյալ մտքերը՝
Սովորեցրեք ձեր սեփականը.
1. Իհարկե, երեխայի հետաքրքրություններով առաջ շարժվելը կարող է, ինչպես վերջերս դա եղավ մեր ընտանիքում(և ինչպես ինձ մոտ է դա տեղի ունենում՝ ֆիզիկոս-աստղագետ ընտրության խմբի ստեղծման օրից մինչ օրս, արդեն 2 տարուց ավելի), հանգեցնել վեց ամբողջ օր տիեզերքի հետազոտության: Բայց եթե դուք պարզապես համբերատար ու դիտարկող լինեք, կգա ժամանակը, երբ երեխան, որովհետև գիտակցում է, որ տեղին է սովորել իր հիմնական հետաքրքրության մասին, համարյա ինքնուրույն (ինքնաբերաբար է ստացվում) կավելացնի հրթիռի վերամբարձ ուժը, կբազմապատկի վառելիքի բեռնումը, կտարբերակի էլիպսները շրջաններից և այլն:
2. Փակ պահեք ձեր բերանը, երբ ձեր կարիքը չկա, և պատրաստ եղեք օգնելու, երբ պետք եք: Երեխան կսովորի:
3. Ուսուցանելու լավագույն ձևն օրինակ բերելն է, իսկ սովորելու լավագույն ձևը՝ անելը(իսկ կոնկրետ բնագիտական առարկաների դեպքում՝ փորձեր կատարելը և փորձից գալ դեպի տեսություն):
4. Իրականության և սթափ մտքի ու հնարամտության փոխարեն հիմա նրանք «կանոններ» ունեին, որոնք իրենք հազվադեպ էին կարողանում պահպանել կամ հիշել, թե ինչպես կիրառել:
5. Նա շատ արագ է սովորում, բայց անասելի դիմակայում է, երբ իրեն սովորեցնում են:
6. Ազատ դպրոցների համար գոյություն ունի շուկա, որը ոչ թե «ուսուցիչներ», այլ ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ է առաջարկում:
Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝
- Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`
ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական
- Ուսուցանելու ոճերի տեսակները`
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում
- Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում
Գործնական պարապմունքին ներկայացնել՝
Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում
| Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական Ուսուցանելու ոճերի տեսակները`տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում |
Առաջադրանք
1.Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Կարդալ-գրելու ոճ`
Սովորղները ընթերցում են որևէ ստեղծագործություն, բառային առաջադրանք կատարում:
Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու:
Դասավանդողի մեծագույն խնդիրն նրանում պետք է կայանա, որ ստեղծի այնպիսի միջավայր ,որ սովորողի ուշադրությունը չշեղվի։ Դրանից հետո, ուսուցման բոլոր ոճերը կարելի դնել գործի։
Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:
Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։
Հավելյալ ընթերցանության նյութ՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան
Շաբաթվա ամփոփում:
Անընդհատ գործ ունենալով երեխաների հետ, շատ կարևորում եմ իմանալ երեխայի հոգեբանությունը, նրա առանձնահատկությունը: Վերապատրաստող Տաթև Ավետիսյանի հետ մենք քննարկեցինք տարբեր տարիք երեխաների առանձնահատկությունները, նրանց մոտիվացնելու մեթոդները, համագործակցելու հնարքները: Խոսեցինք սովորողների հետ հնարավոր կոնֆլիկտների մասին, լսեցինք խմբի անդամների կարծիքները, քննարկեցինք սովորող-ուսոցիչ կոնֆլիկտները տարբեր իրադրություններում, դրանց հաղթահարելու ճանապարհները: Ներկայացվեց նաև կոնֆլիկտի դրական կողմերը: Շատ օգտակար վերապատրաստում էր բոլոր ուսուցիչների համար: Շնորհակալություն Տաթև Ավետիսյանին առողջ, օգտակար սեմինար-քննարկում վարելու համար:
