Անվանումը (վերնագիրը)`բաց դաշտում երկրաչափական պատկերների գծում հողի վրա՝ անկյուն, եռանկյուն, ուղղանկյուն, շրջանագիծ և այլն:
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 4 — 5-րդ դասարաններ:
Իրականացման տևողությունը ՝ 3 դասաժամ:
Նպատակը ՝ հասկանալ, թե ինչպես էին հին դարերում մարդիկ կառուցում ճշգրիտ ճարտարապետական հիանալի կառույցներ, շենքեր:
Խնդիրները ՝սովորեցնել ձեռքի տակ եղած պարզագույն առարկաներով ստանալ ճշգրիտ, երկրաչափական պատկերներ, տալ հատվածի ոսկե հատման գաղափարը:
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ տրամաբանել, պարզ թվաբանություն:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների տրամաբանությունը, աբստրակտ մտածողությունը:
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ բաց դաշտ, կամ վայր, որտեղ կարելի է կավիճով գծել:
Անհրաժեշտ գործիքները՝ թել 30 մ, փայտե ձողեր 5 հատ, մուրճ, ռետինե բարակ խողովակ 10 մ, ջրով լիքը շշեր 5 լ:
Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել պրակտիկայի վրա:
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
- թելի օգնությամբ կարողանալ գծել ուղիղ, երկու կետով անցնող ուղիղի մասին աքսիոման օգտագործելով, սովորել փայտե ձողերի միջոցով գծել ուղիղ
- խողովակի և ջրի օգնությամբ ստանալ հարթություն (այսինքն՝ ստանալ այսպես կոչված շենքերի հիմքի մակերեսը )
- սովորել գծել անկյուններ, ուղիղ անկյուն, 45° անկյուն և այլն
- սովորել գծել ուղղանկյուն, հավասարակողմ եռանկյուն
- սովորել գծել շրջանագիծ:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Որպես տնային հանձնարարություն աշակերտները պետք տանը առանց անկյունաչափ օգտագործելու թելի և քանոնի միջոցով գծեն 45°, 60°, 90°, 75°, 105°, 150°, 30°, 15° անկյուններ,շրջանագիծ, քառակուսի և տեսագրել այդ պրոցեսը:
Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
- արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
- գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)
Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում
