Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 6-ապրիլի 10/

Ապրիլի 6-10-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը՝ հատկապես շատ գոհ եմ 9.4 խմբի աշակերտներից:

Ինչպես նախորդ շաբաթ,այնպես էլ այս շաբաթ առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափությունից:Սկսեցինք ուսումնասիրել 3.Գլանի, կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը թեման, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Հատկապես գովելի է Լուսինե Հակոբյանի աշխատանքները, Գրիգոր Շիրինյանի պատասխանատվությունը:

 9.5 խմբում դասապրոցեսը շարունակեցինք հանրահաշվից: Սկսեցինք ուսումնասիրել 6.6 Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը, Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ:

Իսկ 11 -րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք 4. ԱԾԱՆՑՅԱԼ , 5. Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մարտի 30-ապրիլի 3/

Մարտի 30–ից ապրիլի 3-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Եթե նախորդ շաբաթվա ընդացքում մեզ նոր էր առաջարկված գործիքները, ապա այս շաբաթ ամբողջովին հունի մեջ մտած իրականացրեցինք առցանց ուսուցում:

Ինչպես նախորդ շաբաթ առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափությունից: 2. Շրջանագծի երկարությունը և շրջանի մակերեսը թեմայի հետ նայև լուծեցինք քննությունների թեստեր առավել դժվար խնդիրներից:

Image

 9.5 խմբում դասապրոցեսը շարունակեցինք հանրահաշվից: 6. ԹՎԱՅԻՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ , 6.4 Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը և տվեցինք երկրաչափական պրոգրեսիայի գաղափարը:

Գովելի էր Ռոզա Խաչատրյան կատարած աշխատանքը: Ինչպես և մնացած աշակերտների պատասխանատվության ու ինքնակազմակերպվման մակարդակը:

11 դասարանի հետ սովորեցինք 4. ԱԾԱՆՑՅԱԼ թեման և լուծեցինք ածանցյալին վերաբերվող մի շարք խնդիրներ և վարժություններ:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մարտի 16-20/

Մարտի 16–20-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր:Առցանց շաբաթվա ընթացքում ես նախ ուսումնասիրում, յուրացնում էի  առաջարկված գործիքները, բայց դա չէր խանգարում սովորողների հետ՝ իմ հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու իրականացմանը՝ հիմնականում էլ. փոստի միջոցով:Նշեմ, որ հեռավար ուսուցման այս շաբաթվա ընթացքում, բացի առարկայական առաջադրանքներից, լուծեցինք նաև քննական տեստերից խնդիրներ:

Առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 և 9.5 խմբերում դասապրոցեսը սկսեցինք 40. Թեորեմ եռանկյան մակերեսի մասին թեմայից: ՈՒսումնասիրեցինք <<սինուսների թեորեմը>>, <<կոսինուսների թեորեմը>> , <<եռանկյունների լուծումը>> թեմաները:

Առավել տպավորիչ էր Մանե Հակոբջանյանի , Անի Արղությանի, Լուսինե Հակոբյանի պատասխանատվությունն և պարտաճանաչությունը:

Տպավորիչ էր նաև Ջուլիա Ասրյան -ի լուծման տարբերակները:

Предварительный просмотр изображения

Այդ շաբաթվա ընդացքում ուսումնասիրեցինք նաև 45. ԶՈՒԳԱՀԵՌԱԳԾԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՇՎՄԱՆ ԲԱՆԱՁևԸ, 47. ՀԵՐՈՆԻ ԲԱՆԱՁևԸ , 50. Բազմանիստերի մակերևույթների մակերեսները և այլ կարևոր թեմաներ :

Իսկ 11 -րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք 1. Ֆունկցիայի անընդհատությունը և 2. Տարրական ֆունկցիաների անընդհատությունը թեմաները: 11 -րդ դասարանի սովորողները, նույնպես պարտաճանաչ ու ակտիվ մասնակցում էին առցանց դասավանդման պրոցեսին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել 9.4 և 9.5 խմբերի կազմակերպիչ Մարալ Կարապետյանին և 11-րդ դասարանի կազմակերպիչ Լուսինե Սարգսյանին: Առանց նրանց իմ առցանց դասավանդումը ուղակի անհնար կլիներ: