Մարտի 16–20-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր:Առցանց շաբաթվա ընթացքում ես նախ ուսումնասիրում, յուրացնում էի առաջարկված գործիքները, բայց դա չէր խանգարում սովորողների հետ՝ իմ հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու իրականացմանը՝ հիմնականում էլ. փոստի միջոցով:Նշեմ, որ հեռավար ուսուցման այս շաբաթվա ընթացքում, բացի առարկայական առաջադրանքներից, լուծեցինք նաև քննական տեստերից խնդիրներ:
Առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:
9.4 և 9.5 խմբերում դասապրոցեսը սկսեցինք 40. Թեորեմ եռանկյան մակերեսի մասին թեմայից: ՈՒսումնասիրեցինք <<սինուսների թեորեմը>>, <<կոսինուսների թեորեմը>> , <<եռանկյունների լուծումը>> թեմաները:

Առավել տպավորիչ էր Մանե Հակոբջանյանի , Անի Արղությանի, Լուսինե Հակոբյանի պատասխանատվությունն և պարտաճանաչությունը:
Տպավորիչ էր նաև Ջուլիա Ասրյան -ի լուծման տարբերակները:
Այդ շաբաթվա ընդացքում ուսումնասիրեցինք նաև 45. ԶՈՒԳԱՀԵՌԱԳԾԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՇՎՄԱՆ ԲԱՆԱՁևԸ, 47. ՀԵՐՈՆԻ ԲԱՆԱՁևԸ , 50. Բազմանիստերի մակերևույթների մակերեսները և այլ կարևոր թեմաներ :
Իսկ 11 -րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք 1. Ֆունկցիայի անընդհատությունը և 2. Տարրական ֆունկցիաների անընդհատությունը թեմաները: 11 -րդ դասարանի սովորողները, նույնպես պարտաճանաչ ու ակտիվ մասնակցում էին առցանց դասավանդման պրոցեսին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել 9.4 և 9.5 խմբերի կազմակերպիչ Մարալ Կարապետյանին և 11-րդ դասարանի կազմակերպիչ Լուսինե Սարգսյանին: Առանց նրանց իմ առցանց դասավանդումը ուղակի անհնար կլիներ:
