Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մարտի 30-ապրիլի 3/

Մարտի 30–ից ապրիլի 3-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Եթե նախորդ շաբաթվա ընդացքում մեզ նոր էր առաջարկված գործիքները, ապա այս շաբաթ ամբողջովին հունի մեջ մտած իրականացրեցինք առցանց ուսուցում:

Ինչպես նախորդ շաբաթ առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափությունից: 2. Շրջանագծի երկարությունը և շրջանի մակերեսը թեմայի հետ նայև լուծեցինք քննությունների թեստեր առավել դժվար խնդիրներից:

Image

 9.5 խմբում դասապրոցեսը շարունակեցինք հանրահաշվից: 6. ԹՎԱՅԻՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ , 6.4 Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը և տվեցինք երկրաչափական պրոգրեսիայի գաղափարը:

Գովելի էր Ռոզա Խաչատրյան կատարած աշխատանքը: Ինչպես և մնացած աշակերտների պատասխանատվության ու ինքնակազմակերպվման մակարդակը:

11 դասարանի հետ սովորեցինք 4. ԱԾԱՆՑՅԱԼ թեման և լուծեցինք ածանցյալին վերաբերվող մի շարք խնդիրներ և վարժություններ:

Оставьте комментарий