Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 6-ապրիլի 10/

Ապրիլի 6-10-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը՝ հատկապես շատ գոհ եմ 9.4 խմբի աշակերտներից:

Ինչպես նախորդ շաբաթ,այնպես էլ այս շաբաթ առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափությունից:Սկսեցինք ուսումնասիրել 3.Գլանի, կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը թեման, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Հատկապես գովելի է Լուսինե Հակոբյանի աշխատանքները, Գրիգոր Շիրինյանի պատասխանատվությունը:

 9.5 խմբում դասապրոցեսը շարունակեցինք հանրահաշվից: Սկսեցինք ուսումնասիրել 6.6 Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը, Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ:

Իսկ 11 -րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք 4. ԱԾԱՆՑՅԱԼ , 5. Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ:

Оставьте комментарий