Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 13-ապրիլի 17/

Ապրիլի 13-17-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը՝ հատկապես շատ գոհ եմ 9.4 խմբի աշակերտներից:

Ինչպես նախորդ շաբաթ,այնպես էլ այս շաբաթ առցանց ուսուցումը իրականացրել ենք 9.4 , 9.5 և 11 խմբերի հետ: Երկուշաբթի, երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 13:00 -ին 9.4 , երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ օրերին 14:00 -ին 9.5 և երեքշաբթի, հինգշաբթի օրերին 15:00 -ին 11 խմբերի հետ:

9.4 խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափությունից:Սկսեցինք ուսումնասիրել 4.ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ թեման: Տվեցինք գաղափար մարմինների ծավալների մասին, ուղղանկյունանիստի ծավալը, ուղիղ պրիզմայի ծավալի հաշվման բանաձևերը: Սովորեցինք նաև հաշվել 61. ԲՈՒՐԳԻ ԾԱՎԱԼԸ , 62. ԳԼԱՆԻ և ԿՈՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ, 63. ԳՆԴԻ ԾԱՎԱԼԸ :Նորից գովասանքի են արժանի  Լուսինե Հակոբյանի աշխատանքները, Գրիգոր Շիրինյանի պատասխանատվությունը:

 9.5 խմբում դասապրոցեսը շարունակեցինք հանրահաշվից: Շարունակեցինք ուսումնասիրել 6.6 Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարըԱնվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ:

Իսկ 11 -րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք 6. Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը թեմաները, լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: