Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 4-մայիսի 8/

Մայիսի 4- մայիսի 8-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 6.6 Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը, 6.7 Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա  թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 27-մայիսի 1/

Ապրիլի 27- մայիսի 1-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Այս շաբաթվա ընդացքում ես առաջին անգամ մասնակցեցի Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ խնդիրների լուծմանը: Պր. Գևորգ Հակոբյան առաջարկությամբ ներկայացրեցի թե, ապրիլյան ֆլեշմոբի հետևյալ խնդիրները ինչպե՞ս եմ քննարկելու ընտանեկան դպրոցներում:երկրորդ մակարդակ -8,  երրորդ մակարդակ   2, 9, 10, չորրորդ մակարդակ   10: Որը կատարեցի մեծ հաճույքով, և հետաքրքրությամբ:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ, 6.4 Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ անցանք 7. ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱԾԱՆՑՅԱԼԸ թեման և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /ապրիլի 20-ապրիլի 24/

Ապրիլի 20-24-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Ի տարբերություն նախորդ շաբաթների, այս շաբաթվա ընդացքում տեղի ունեցավ դասացուցակի փոփոխություն: Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:

Դասապատրաստման պրոցեսը իրականացրեցինք 10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում նախ կատարեցինք կրկնություն, լուծեցինք թեստերին վերաբերվող դժվար խնդիրներից, այս շաբաթը նվիրեցինք ընդանուր կրկնության և առավել բարդ խնդիրների լուծմանը:

Նկատելով, որ 10-րդ դասարանի աշակերտները ունեն թերացում պրոգրեսիաների մասին գիտելիքներից, որոշեցինք նորից անցնել պրոգրեսիա: Դասապրոցեսը սկսեցինք 6. ԹՎԱՅԻՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմայից, տվեցինք պրոգրեսիայի սահմանումները:

11-րդ դասարանի հետ անցանք 7. ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱԾԱՆՑՅԱԼԸ թեման և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր: