Ապրիլի 20-24-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:
Ի տարբերություն նախորդ շաբաթների, այս շաբաթվա ընդացքում տեղի ունեցավ դասացուցակի փոփոխություն: Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:
Դասապատրաստման պրոցեսը իրականացրեցինք 10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:
9-րդ դասարանի ընտրության խմբում նախ կատարեցինք կրկնություն, լուծեցինք թեստերին վերաբերվող դժվար խնդիրներից, այս շաբաթը նվիրեցինք ընդանուր կրկնության և առավել բարդ խնդիրների լուծմանը:
Նկատելով, որ 10-րդ դասարանի աշակերտները ունեն թերացում պրոգրեսիաների մասին գիտելիքներից, որոշեցինք նորից անցնել պրոգրեսիա: Դասապրոցեսը սկսեցինք 6. ԹՎԱՅԻՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմայից, տվեցինք պրոգրեսիայի սահմանումները:
11-րդ դասարանի հետ անցանք 7. ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱԾԱՆՑՅԱԼԸ թեման և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:
