Рубрика: Ճամփորդություն

Աստղագիտությունը արտակարգ պայմաններում

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Օր՝ Հունիսի 13

Վայր՝ Բյուրականի աստղադիտարան

Մեկնում՝ Կրթահամալիրի մեդիա կենտրոնի բակ, ժամը՝8:00

Վերադարձ՝ Ժամը 20:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Քարտեզ՝ այստեղ:

Նպատակը՝

  • Ընտանեկան դպրոցների ներառում
  • Բյուրականի աստղադիտարանի բացահայտում
  • Ընտանեկան ընկերային հարաբերությունների ձևավորում

Խնդիրներ՝

  • Այցելություն Աշտարակ քաղաք
  • Այցելություն Բյուրականի աստղադիտարան
  • Այցելություն Վիկտոր Համբարցումյանի տուն թանգարան
  • Սեբաստացիական ընտանիքների ներգրավում ճամփորդական նախագծերում
  • Սովորողների մոտ ընկերային հարաբերությունների ձևավորում
  • Հայրենագիտական, ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
  • Արտակարգ պայմաններում, կողմնորոշվելու և հարմարվելու կարողության ձևավորում

Ճամփորդության երթուղին՝

Երևան՝ Կրթահամալիրի մեդիա կենտրոնի բակ-Աշտարակ քաղաք-գյուղ Բյուրական-աստղադիտարան Բյուրական-Աշտարակ-Երևան:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • պաշտպանիչ դիմակ
  • ձեռնոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի

  • 18 տեղանոց մեքենայում 10 մարդ, մեկական աթոռ սկզբունքով
  • սովորողները ճամփորդությանը նախորդող երեք օրերին և մեկնելու օրը ջերմաչափում են անում

Արդյունքում՝ սովորողները կունենան անհատական հրապարակումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 18-մայիսի 22/

Մայիսի 18- մայիսի 22-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծելԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ, Հարթաչափության աքսիոմաների մասին բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 3.Եռանկյունաչափական ֆունկցիաների նշաններն ըստ քառորդների թեման, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:

Рубрика: Հաշվետվություններ

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մայիսի 11-մայիսի 15/

Մայիսի 11- մայիսի 15-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:

Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:

9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 1. ՌԱԴԻԱՆ: ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊՏՈՒՅՏՆԵՐ, 2.ԹՎԱՅԻՆ ԱՐԳՈՒՄԵՆՏԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:

11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն  և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր: