Рубрика: Ճամփորդություն

Աստղագիտությունը արտակարգ պայմաններում

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Օր՝ Հունիսի 13

Վայր՝ Բյուրականի աստղադիտարան

Մեկնում՝ Կրթահամալիրի մեդիա կենտրոնի բակ, ժամը՝8:00

Վերադարձ՝ Ժամը 20:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Քարտեզ՝ այստեղ:

Նպատակը՝

  • Ընտանեկան դպրոցների ներառում
  • Բյուրականի աստղադիտարանի բացահայտում
  • Ընտանեկան ընկերային հարաբերությունների ձևավորում

Խնդիրներ՝

  • Այցելություն Աշտարակ քաղաք
  • Այցելություն Բյուրականի աստղադիտարան
  • Այցելություն Վիկտոր Համբարցումյանի տուն թանգարան
  • Սեբաստացիական ընտանիքների ներգրավում ճամփորդական նախագծերում
  • Սովորողների մոտ ընկերային հարաբերությունների ձևավորում
  • Հայրենագիտական, ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
  • Արտակարգ պայմաններում, կողմնորոշվելու և հարմարվելու կարողության ձևավորում

Ճամփորդության երթուղին՝

Երևան՝ Կրթահամալիրի մեդիա կենտրոնի բակ-Աշտարակ քաղաք-գյուղ Բյուրական-աստղադիտարան Բյուրական-Աշտարակ-Երևան:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • պաշտպանիչ դիմակ
  • ձեռնոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի

  • 18 տեղանոց մեքենայում 10 մարդ, մեկական աթոռ սկզբունքով
  • սովորողները ճամփորդությանը նախորդող երեք օրերին և մեկնելու օրը ջերմաչափում են անում

Արդյունքում՝ սովորողները կունենան անհատական հրապարակումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Оставьте комментарий