Մայիսի 11- մայիսի 15-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն համակարգված և կազմակերպված էր: Այս շաբաթվա ընդացքում ինչպես և նախորդ շաբաթ աշակերտները շատ ոգևորված և մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հեռավար դասապատրաստմանը:
Դասապատրաստման պրոցեսը շարունակեցինք 9-րդ դասարանի ընտրության խմբի հետ՝ երկուշաբթի 15:00-ին, երեքշաբթի 14:00-ին, չորեքշաբթի 14:00-ին և 15:00-ին:10-րդ դասարանի հետ՝ երկուշաբթի 14:00-ին, հինգշաբթի 14:00-ին: Եվ 11-րդ դասարանի հետ՝ երեքշաբթի 15:00-ին, հինգշաբթի 15:00-ին:
9-րդ դասարանի ընտրության խմբում դասապրոցեսը շարունակեցինք երկրաչափություն առարկայից, սկսեցինք լուծել ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ բաժնից խնդիրներ: Առավել գովելի և պարտաճանաչ աշակերտներից կարող եմ առանձնացնել Արամ Պետրոսյանի, Լուսինե Հակոբյանի, Արտաշես Գրիգորյանի կատարած աշխատանքները և պատասխանատվությունը:

10-րդ դասարանի աշակերտների հետ շարունակեցինք ուսումնասիրել 1. ՌԱԴԻԱՆ: ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊՏՈՒՅՏՆԵՐ, 2.ԹՎԱՅԻՆ ԱՐԳՈՒՄԵՆՏԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ թեմաները, լուծել թեմային վերաբերյալ խնդիրներ:
11-րդ դասարանի հետ կատարեցինք ածանցյալի վերաբերվող նյութերի կրկնությոն և լուծեցինք թեմային վերաբերվող մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս շաբաթվա դասապրոցեսը շատ օգտակար և հաջողված էր:
