Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հունիս-հուլիս ամիսները ճիշտ ժամանակն է գնահատել կատարած աշխատանքները, վերլուծել բացթողումները և թերացումները:Կցանկանայի անրադառնալ մեր հեղինակային կրթության հիմնական բաղադրիչ հանդիսացող նախագծային աշխատանքների պատշաճ կատարմանը:

Պետք է շատ լրջորեն վերաբերվել նախագիծ ասվածին: Այնպես է ստացվել, որ իմ դասավանդման ժամանակահատվածը հիմնականում համնկավ կորոնավիրուսային համաճարակի ժամանակահատվածի հետ, և հիմնականում ես դասապրոցեսը իրականացնում էի հեռահար, համացանցի միջոցով: Որը շատ ավելի արդյունավետ անցավ, քան ես էի սկզբից մտածում:

Հունիս ամսին նամակագրական կապի մեջ էինք աշակերտների հետ: Քննարկում էինք ո՛չ միայն մաթեմատիկա առարկայի, այլ նաև, ֆիզիկային վերաբերվող մի շարք ահարցեր: Նախ, ի՛մ կարծիքով հնարավոր չէ, լավ ֆիզիկա իմանալ, առանց լավ մաթեմատիկա իմանալու, և հակառակը: Այս ցանկին կարելի է ավելացնել, նաև փիլիսոփայությունը:

Ինչպես հունիս, այնպես էլ հուլիս ամսում, պատրաստվում ենք քննարկել ֆլեշմոբի խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Ես ունեմ երկու կարևոր, և՛ իմ կարծիքով հետաքրքիր առաջարկներ:

  1. Առաջարկում եմ, տիար Գևորգի կողմից յուրաքանչյուր ամիս ընտրել յուրաքանչյուր տարբերակից մեկական լավագույն խնդիր-վարժություն: Արդյունքում ստացվում է 5 խնդիր, իր լուծումներով: Տարվա վերջում կստացվի 60 խնդիր-վարժություն իր լուծումներով: ԵՎ կարելի է տարվա վերջում կազմել գրքույկ,

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մաթեմատիկայի ֆլեշմոբի լավագույն խնդիրները և լուծումները 2020

որը կարող է դառնա կրթահամալիրի այցեքարտերից մեկը: Որը կարելի է նվիրել հյուրեր ընդունելիս, կամ հյուրընկալվելիս: Արդյունքում ավելի մեծ հետաքրքրություն կդրսևորվի դեպի մաթեմատիկան:

2. Առաջարկում եմ գույքագրել ֆիզիկայի լաբորատորիայի պարունակությունը, բոլոր հնարավոր միջոցներով համալրել այն, և շաբաթական առնվազը 1 դասաժամ հատկացնել ֆիզիկայի փորձերին: Առցանց կրթյության դեպքում կարելի է օգտվել օնլայն լաբորատորյաներից, փորձեր կատարելու համար:

Երկրորդ միջոցառման շրջանակներում արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել այցելել լաբորատորիա, հասկանալ ինչ կա, որքանով են սարքերը աշխատանքային վիճակում, ինչ է անհրաժեշտ համալրելու այն: Ըստ ինձ հուլիս-օգոստոս ամիսները դա իրականացնելու լավագույն ժամանակահատվածն է:

Հաշվի առնելով վերը նշվածները, հայտիս մեջ նշել եմ և՛ մաթեմատիկա և՛ ֆիզիկա առարկաները, և պատրաստ եմ մեծ պատասխանատվությամբ մոտենալ 2020-2021թթ. ուսումնական տարվա աշխատանքներին: