Рубрика: Հետաքրքիր նյութեր, Հոդվածներ

Գալիլեո Գալիլեյ

Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոսաստղագետինժեներ և փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության»«ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակակից գիտության հայրը»: Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը և արագացումըգրավիտացիանմարմինների ազատ անկումըիներցիանհարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրստատիկ կշեռքների» հատկությունները: Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի և զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը: Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է Վեներայի փուլերի հաստատումը, Յուպիտերի չորս խոշոր արբանյակների հետազոտումը, Սատուրնին հետևելը և արևաբծերի վերլուծությունը:

Հելիոցենտրիզմի պաշտպանությունը Գալիլեյի և Կոպերնիկոսի կողմից, վիճարկելի էր նրա կենդանության օրոք, այն ժամանակ, երբ շատերը հարում էին երկրակենտրոն մոդելին: Գալիլեյը հակամարտության հանդիպեց այն աստղագետների կողմից, որոնք կասկածում էին արևակենտրոնությանը՝ դիտվող աստղային պարալաքսի բացակայության պատճառով: Այս հարցը քննարկվեց հռոմեական ինկվիզիցիայի կողմից 1615 թվականին, որը այն եզրակացության եկավ, որ արևակենտրոնությունը «հիմար և անհեթեթ, հերետիկոսական գաղափար է փիլիսոփայության մեջ, քանի որ այն բազմիցս հակասում է Սուրբ Գրքին»: Հետագայում Գալիլեյը պաշտպանեց իր տեսակետը «Համաշխարհայինն համակարգերի երկու գլուխների երկխոսության» (1632) մեջ, որը, հավանաբար հասնելով Ուրբան VIII Պապին, հանգեցրեց նրան, որ ճիզվիտները, ովքեր մինչ այդ պահը պաշտպանում էին Գալիլեյին, ևս հակադրվեցին նրա հետ: Ինկվիզիցիան Գալիլեյին դատի տվեց, և ճանաչեց նրան որպես «մոլի հերետիկոս»: Գալիլեյը իր մնացած կյանքը անցկացրեց տնային կալանքի տակ: Գտնվելով տնային կալանքում նա գրեց «Երկու նոր գիտություններ» գիրքը, որում շարունակեց իր իսկ քառասուն տարի առաջ սկսած աշխատանքը՝ երկու գիտության վերաբերյալ, որոնք այժմ կոչվում են նյութերի կինեմատիկա և ամրություն:

Գիտական գործունեությունը

Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է տնից ոչ հեռու գտնվող Վալլոմբռոզյան մենաստանում։ Տղան շատ էր սիրում սովորել և դարձավ դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Նա մտածում էր դառնալ հոգևորական, սակայն հայրը դեմ էր դրան։

1580 թվականին տասնյոթամյա Գալիլեյը, հոր պնդմամբ, ընդունվում է Պիզայի համալսարան, որպեսզի բժշկություն ուսումնասիրի։ Համալսարանում Գալիլեյը հաճախում էր նաև երկրաչափության դասերի (մինչ այդ նա պատկերացում չուներ մաթեմատիկայից) և այնքան տարվեց այդ գիտությամբ, որ հայրն սկսեց վախենալ, որ դա կվնասի բժշկության ուսումնասիրմանը։ Բժշկության ուսումնասիրման ժամանակ, Գալիլեյը նկատեց ճոճվող ջահի օդային հոսքերը, որոնք միախառնվում էին մեծ և փոքր աղեղներով: Համեմատելով իր սրտի խփոցի հետ, նրան թվում էր, որ ջահը միևնույն ժամանակն էր ծախսում, որպեսզի ետ ու առաջ տատանվի, անկախ այն բանից, թե ինչքան հեռու է տատանվում: Վերադառնալով տուն, նա երկու միատեսակ երկարությամբ ճոճանակ պատրաստեց, որնցից մեկին ճոճեց մեծ լայնույթով, իսկ մյուսին՝ փոքր, և նկատեց, որ անկախ դրանից, նրանք միևնույն պարբերությունն ունեն:

Գալիլեյը սովորեց համալսարանում մոտ երեք տարի, այդ ընթացքում նա հասցրեց մանրակրկիտ ծանոթանալ անտիկ դարաշրջանի փիլիսոփաների և մաթեմատիկոսների աշխատանքներին և դասախոսների շրջանում ստացավ համառ բանավիճողի համբավ։ Հենց այդ ժամանակ էլ նա համարեց, որ իրավունք ունի սեփական տեսակետն ունենալ բոլոր գիտական հարցերի վերաբերյալ և կարող է չհամաձայնվել ավանդական հեղինակությունների հետ։

Հավանական է, որ այդ ժամանակ է նա ծանոթացել Կոպեռնիկոսի տեսության հետ։ Աստղագիտական հարցերն այդ ժամանակ թեժ քննարկվում էին, հատկապես նոր օրացույցի կիրառումը։Մարքիզ Գվիդոբալդո դել Մոնտե

Շուտով հոր ֆինանսական վիճակը վատանում է, և նա այլևս ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման համար։ Գալիլեյին ուսման վճարից ազատելու խնդրանքը (այդպիսի բացառություններ արվում էին ամենաընդունակ ուսանողների համար) մերժվում է։ Գալիլեյը վերադառում է Ֆլորենցիա (1585 թ․) այդպես էլ գիտական աստիճան չստանալով։ Բարեբախտաբար, նրան հաջողվում է գրավել մի քանի հնարամիտ գյուտարարների ուշադրությունը (ինչպես օրինակ՝ հիդրոստատիկ կշեռքի), ինչի շնորհիվ ծանոթանում է գիտության կրթված ու հարուստ սիրահար մարկիզ Գվիդոբալդո դել Մոնտեի հետ։ Մարքիզը, ի տարբերություն Պիզայի պրոֆեսորների, կարողացավ նրան ըստ արժանվույն գնահատել։ Արդեն այդ ժամանակ դել Մոնտեն ասում էր, որ Արքիմեդեսի ժամանակներից աշխարհը չի տեսել այնպիսի հանճար, ինչպիսին Գալիլեյն է։Պատանու արտակարգ տաղանդով հիացած՝ մարքիզը դառնում է նրա ընկերն ու հովանավորը, ծանոթացնում է Գալիլեյին տոսկանացի հերցոգ Ֆերդինանդ I-ին Մեդիչիի հետ և միջնորդում է գիտական վճարվող պաշտոն ձեռք բերելուն։

1589 թ․ Գալիլեյը վերադառնում է Պիզայի համալսարան արդեն որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այնտեղ նա սկսում է ինքնուրույն հետազոտություններ անցկացնել մաթեմատիկայի ու մեխանիկայի ոլորտում։ Աշխատավարձը նվազագույն էր՝ տարեկան 60 սկուդո (բժշկագիտության պրոֆեսորը ստանում էր 2000 սկուդո)։ 1590 թ․ Գալիլեյը գրում է «Շարժման մասին» տրակտատը։

1591 թ․ մահանում է հայրը, ընտանիքի հոգսը ընկնում է Գալիլեյի վրա։ Նախ և առաջ նա պետք է հոգար փոքր եղբոր դաստիարակությունը և երկու չամուսնացած քույրերի օժիտը։

1592 թ․ Գալիլեյը աշխատանքի է ընդունվում Պադովաի (Վենետիկի Հանրապետություն), որտեղ դասավանդում է աստղագիտությունմեխանիկա և մաթեմատիկա։ Վենետիկյան դոժի՝ համալսարանից տրված երաշխավորագրից կարելի է դատել, որ արդեն այդ տարիներին Գալիլեյի հեղինակությունը շատ մեծ էր․

Գիտակցելով մաթեմատիկական գիտելիքների ողջ կարևորությունը և դրանց նշանակությունը մյուս հիմնարար գիտությունների համար՝ մենք հապաղում էինք նշանակում անել՝ չգտնելով արժանի թեկնածու։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնել Պիզայի համալսարանի նախկին պրոֆեսոր պարոն Գալիլեյը, ով մեծ հռչակ է վայելում և արդարացիորեն համարվում է որպես ամենաբանիմացը մաթեմատիկական գիտություններում։ Այդ պատճառով մենք մեծ հաճույքով տրամադրում ենք նրան մաթեմատիկայի ամբիոնը 4 տարով 180 ֆլորին տարեկան աշխատավարձով։

Պիզայի Համալսարանի շենքը.

Ի հիշատակ Գալիլեյի

Գալիլեյի պատվին են անվանվել՝

Գալիլեյի գերեզմանը Ֆլորենցիայի Սանտա-Կրոչե բազիլիկայում

Оставьте комментарий