Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցավ կրթահամալիրի աշխատողների առցանց հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ: Խումբը հիմնականում կազմված էր մաթեմատիկներից , օտար լեզվի մասնագետներից, ովքեր կարծում եմ կարևոր աշխատանք են կատարում աճող սերնդի կրթման ու զարգացման գործում: Կարծում եմ, շատ կարևոր է նման հանդիպումները հատկապես, եթե խմբում նույն մասնագիտություն ունեցող դասավանդողներ են: Շատ օգտակար է լսել գործընկերներիդ դիտարկումները, քննարկումները: Յուրաքանչյուրին ուղղված հարցը ես իմ մտքում պատասխանում եմ, կատարում վերլուծություններ, լսում այլ կարծիքներ:

Այսօրվա հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում անցավ: Եվս մեկ անգամ համոզվում ես, թե ինչ կարևոր դեր ունի առանձին դպրոցի տնօրենը, և ընդհանրապես կրթահամալիրի տնօրենը, իր աշխատողների գործունեության կայացման ընթացքին: Հանդիպման ընդացքում առաջարկեցի, ստեղծել գրքույկ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մաթեմատիկայի ֆլեշմոբի լավագույն խնդիրները և լուծումները 2020

որը կարող է դառնա կրթահամալիրի այցեքարտերից մեկը: Որը կարելի է նվիրել հյուրեր ընդունելիս, կամ հյուրընկալվելիս: Արդյունքում ավելի մեծ հետաքրքրություն կդրսևորվի դեպի մաթեմատիկան:

Հանդիպման ընդացքում ձեռք բերեցինք պայմանացորվածություն երկու նախատծի վերաբերյալ:

1.Առաջարկում եմ գույքագրել ֆիզիկայի լաբորատորիայի պարունակությունը, բոլոր հնարավոր միջոցներով համալրել այն, որպեսզի նոր ուսումնական տարում ունենանք բոլորովին նոր որակի և հագեցվածության ֆիզիկայի լաբորատորիա:

2.Պետք է աշխատանքներ կատարել կաթնամթերքի ֆերմայում, մածունի, պանրի արտադրություն կազմակերպելու համար: Ընդ որում, իմ կարծրքով պետք է տեսանելի արդյունքներ ապահովել առաջիկա ամիսների ընդացքում:

Ամփոփելով այսօրը ասեմ, որ հանդիպումը օգտակար եղավ ինձ համար, ստացա բավականին դրական լիցքեր և ամբողջովին տրամադրված եմ հուլիս-օգոստոսյան աշխատանքներին: