Լաբարատորիայի աշխատանքները շարունակեցինք հուլիսի 9-ին ժամը 10:00-ին: Ինչպես նախորդ այցի, այս այցի ժամանակ էլ մասնակցում էր Նունե Թեմուրյանը: Երկուսով շարունակեցինք սարք-սարքավորումների դասակարգումը և դասավորումը: Լաբարատորիան կահավորեցինք նոր պահարանով, սեղաններով և աթոռներով: Որոշակի ջարդված և չաշխատող սարքեր առանձնացրեցինք դուրս գրման նպատակով: Ընկեր Նունեի հետ պայմանավորվեցինք համացանցում փնտրել, թե ինչ սարք-սարքավորումներ են անհրաժեշտ, որպեսզի ամբողջովին կահավորենք լաբորատորիան: Միասին որոշեցինք, հաջորդ այցին, հենց դպրոցում կազմել անհրաժեշտ սարք-սարքավորումների ցուցակ, և ներկայացնել դպրոցի տնօրինությանը:
