Անվանումը (վերնագիրը)`կրթահամալիրի տարածքում կազմակերպել կաթնամթերքի արտադրություն:
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ բոլոր դասարանների սովորողների, ինչպես նաև կրթահամալիրի այն աշխատողների՝ ովքեր հետաքրքրված են կաթնամթերքի արտադրությամբ:
Իրականացման տևողությունը ՝ առաջնային փուլում նախատեսված է իրականացնել մեկ ուսումնական կիսամյակ:
Նպատակը ՝ հասկանալ, թե ինչպես է պատրաստվում առօրյայում օգտագործվող կաթնամթերքը, հասկանալ, թե ինչեր են մտնում այդպիսի մթերքների բաղադրության մեջ, սովորել տարբերակել լավ ու որակյալ կաթնամթերքը վատից:
Խնդիրները ՝սովորեցնել, թե ինչպես է կաթից ստացվում մոտ 100 տեսակի կաթնային մթերքներ, ինքնուրույն պատրաստել դրանցից որոշները, և համտեսել պատրաստի արդյունքները:
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ կարողանալ աշխատել խոհանոցային տեխնիկայի հետ, խստորեն պահպանել անվտանգության, մաքրության և հակահամաճարակային կանոները:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` զարգացնել աշակերտների գիտելիքները կաթ պարունակող մթերքների պատրաստման և կիրառության վերաբերյալ, զարգացնել աշակերտների հմտություները խոհանոցում, զարգացնել աշակերտների տրամաբանությունը, :
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)՝ կաթնամթերքի արտադրության համար նախատեսված հատուկ առանձնացված տարածք:
Անհրաժեշտ գործիքները՝
- Ալյումինե կաթսա 40լ երկու հատ

- Ալյումինե կաթսա 10 լ երկու հատ

- Գազօջախ մեկ հատ

- Սառնարան վիտրինա երկու հատ մեծ

- Էլեկտրական սեպերատոր՝ զտիչ մեկ հատ

- ապակյա տարաներ՝ բանկա, իրենց կափարիչներով 1լ 100 հատ

- ապակյա տարաներ՝ բանկա, իրենց կափարիչներով 0.5 լ 50 հատ

- խոհանոցային պարագաների հավաքածու

- պանիր քամելու ցանցապատ տարա 5 հատ
- պանիր քամելու քսակ 5 հատ

- քամիչ 5 հատ

- տարբեր չափի էմալապատ տարաներ 5 հատ

Կիրառվող մեթոդները՝ տեղում գործածել ու սովորել պրակտիկայի վրա:
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
- Կաթից ստանալ մածուն: Մածուն, կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
- Կաթից ստանալ ռեժան: Կաթի սեր՝ ռեժան է անվանվում կաթի սերից ստացվող սերուցքը: Այն ստացվում է թարմ կաթը մեկ օր թողնելով սառը տեղում: Կաթնային թեթև յուղը աստիճանաբար բարձրանում է մակերես, որի վրա առաջանում է սերուցքի շերտ: Հենց այս շերտն է հավաքվում և կոչվում ռեժան:
- Կաթից ստանալ պանիր: Պանիրը կաթից ստացվող կաթնամթերք է, որը արտադրվում է համային տեսականիներով, հյուսվածքներով և ձևերով` կաթնային սպիտակուցային պրազեինների կոագուլյացիայի միջոցով: Այն պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, սովորաբար պատրաստվում է կովերի, գոմեշների, այծերի կամ ոչխարների կաթից։ Արտադրության ընթացքում կաթը սովորաբար թթվեցնում են, և հավելում ֆերմենտային շիճուկով, վերջինս էլ առաջացնում է կոագուլյացիա: Պինդ նյութերը բաժանվում և սեղմվում են ընդունելով վերջնական տեսք:
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Որպես տնային հանձնարարություն աշակերտները պետք տանը խոհանոցում փորձեն պատրաստել վերընշված մթերքները, կատարեն պատրաստման պրոցեսի նկարահանումներ ստացված արդյունքները քննարկել կրթահամալիրում:
Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
- արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
- գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում :
