Рубрика: Հետաքրքիր նյութեր, ԷՏՅՈՒԴՆԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էրվին Շրյոդինգեր

Էրվին Ռուդոլֆ Ջոզեֆ Ալեքսանդր Շրյոդինգեր (գերմ.՝ Erwin Rudolf Josef Alexander Schrödinger, օգոստոսի 121887, ՎիեննաԱվստրո-Հունգարիա — հունվարի 41961ՎիեննաԱվստրիա), ավստրիացի ֆիզիկոսքվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։

Ավարտել է Վիեննայի համալսարանը (1910)։ 1920 թվականից՝ Շտուտգարտի, 1921 թվականից՝ Բրեսլաուի (Վրոցլավ), 1921 — 1927 թվականներին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցների, 1927 թվականից՝ Բեռլինի, 1933 — 1935 թվականներին՝ Օքսֆորդի, 1936 — 1938 թվականներին՝ Գրացի, 1938-1939 թվականներին՝ Գենտի համալսարանների պրոֆեսոր։ 1940 թվականից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, ապա իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 1956 թվականից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկայինհարաբերականության տեսությանըատոմային ֆիզիկայինկենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է բյուրեղային ցանցի տեսությունը, ստեղծել (1920) գույնի մաթեմատիկական տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։

Շրյոդինգերի կարևորագույն վաստակը քվանտային մեխանիկայի տեսության ստեղծումն է (1925 թվականի վերջ — 1926 թվականի սկիզբ)։ Ելնելով մատերիայի ալիքների մասին Լուի դը Բրոյլի վարկածից, Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։

Գտել է ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու Վերներ ՀայզենբերգիՄաքս Բոռնի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակական ֆորմալիզմը և ներմուծած ψ ալիքային ֆունկցիան քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։

Իմ գիտական աշխատություններում, նաև ընդհանրապես կյանքում, ես երբեք հակված չեմ եղել որևէ ընդհանուր գծի, չեմ հետևել ղեկավարող ծրագրի՝ երկարաժամկետ հաշվարկով: Չնայած ես վատ եմ աշխատում թիմում, այդ թվում, ցավոք, աշակերտների հետ, այնուամենայնիվ իմ աշխատանքը երբեք ամբողջովին ինքնուրույն չի եղել, քանի որ որևէ հարցի շուրջ իմ հետաքրքրությունը կախված է եղել ուրիշների հետաքրքրությունից: Ես հազվադեպ եմ ասում առաջին բառը, բայց հաճախ՝ երկրորդը, քանի որ նրա շարժառիթը սովորաբար բողոքելու կամ ուղղելու ցանկություն է…— Է. Շրյոդիննգեր, Ինքնակենսագրություն, էջ 345
1927 թվականի Սոլվեյի կոնֆերանսի մասնակիցներ։ Շրյոդինգերը կանգնած է հետևի շարքում՝ կենտրոնում

Փիլիսոփայական հայացքներ

Շրյոդինգերի կիսանդրին, տեղադրված Վիեննայի համալսարանի հիմնական շենքի բակի կամարաշարում (քանդակագործ Ֆերդինանդ Ուելզ, 1984)

1960 թվականին Շրյոդինգերը հիշել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակների մասին.

Ես մտադրված էի դասավանդել տեսական ֆիզիկա, որպես նմուշ ընդունելով իմ սիրելի ուսուցիչ Ֆրիդրիխ Հազենյոռլի դասախոսությունները, ով զոհվել էր պատերազմի ժամանակ: Մնացած ժամանակ ենթադրում էի զբաղվել փիլիսոփայությունով: Այդ ժամանակ ես խորասուզվել էի Բենեդիկտ ՍպինոզայիԱրթուր ՇոպենհաուերիՌիխարդ Ավենարիուսի աշխատանքներում…Դրանից ոչինչ չստացվեց: Ես ստիպված էի մնալ տեսական ֆիզիկայում և, ի զարմանս ինձ, դրանից ինչ-որ բան ստացվում էր— Էրվին Շրյոդինգեր. Իմ տեսակետը աշխարհի մասին:

Միայն Դուբլին տեղափոխվելուց հետո նա կարողացավ բավականաչափ ժամանակ տրամադրել փիլիսոփայության հարցերին: Նրա մի շարք աշխատանքներ նվիրված էին ոչ միայն գիտության փիլիսոփայության խնդիրներին, այլև ունեին համընդհանուր փիլիսոփայական բնույթ. «Գիտություն և հումանիզմ» (1952), «Բնությունը և հույները» (1954), «Խելքն ու մատերիան» (1958) և «Իմ տեսակետն աշխարհի մասին»: Շրյոդինգերը հատուկ ուշադրություն էր դարձնում դասական փիլիսոփայությանը, որը նրան գրավում էր իր միասնականությամբ և այն նշանակությամբ, որ կարող էր լուծել մի շարք ժամանակակից խնդիրներ: Դրա հետ կապված նա գրել է.

Հնագույն մտածողների մտավոր միջավայր վերադառնալու լուրջ փորձի օգնությամբ, ովքեր ավելի քիչ իմանալով այն, ինչը վերաբերում է բնության իրական վարքագծին, բայց հաճախ շատ քիչ կողմնակալ լինելով, մենք նորից կարող ենք ստանալ նրանցից մտքի ազատությունը, գուցե նրա համար, որ օգտագործենք դա գիտական փաստերի մեր առավել իմացությունը նրանց վաղ սխալներն ուղղելու համար, որոնք դեռևս կարող են մեզ տանել դեպի փակուղի։— Է. Շրյոդինգեր, «Բնությունը և հույները» (1954)

Իր աշխատանքներում, դիմելով հնդկական և չինական փիլիսոփայությանը, Շրյոդինգերը փորձում էր միասնական տեսանկյունից դիտարկել գիտությունն ու կրոնը, մարդկային հասարակությունն ու էթիկայի խնդիրները. միասնության խնդիրը նրա փիլիսոփայական ստեղծագործության հիմնական շարժառիթներից էր: Աշխատանքներում, որոնք կարող են վերագրվել գիտության փիլիսոփայությանը, նա շեշտը դնում էր գիտության և հասարակության ու մշակույթի ամբողջական զարգացման սերտ կապի վրա, քննարկում էր իմացաբանական խնդիրները:

Հիշողություն

Շրյոդինգերի դիմանկարը ավստրիական հազար շիլինգանոց թղթադրամի վրա

  • Շրյոդինգերի անունն է կրում Լուսնի վրա գտնվող խառնարաններից մեկը, լուսնային հովիտ (Vallis Schrödinger) և աստերոիդ (13092 Schrödinger):
  • Ֆիզիկայում և քվանտային մեխանիկայում նրա անունն են կրում Շրյոդինգերի կատու քվանտային պարադոքսը, նաև մի շարք այլ հասկացություններ. Շրյոդինգերի հավասարումՇրյոդինգերի պատկերացում:
  • 1983 թվականին Ավստրիայում թողարկվեցին Շրյոդինգերի դիմանկարով 1000 շիլինգանոց թղթադրամներ: Դրանք շրջանառության մեջ էին՝ մինչ երկրի եվրոյի անցումը:
  • Շրյոդինգերի անունն է կրում Վիեննայի հրապարակներից մեկը, Հումբոլդտի համալսարանի կենտրոնական բնական գիտությունների գրադարանը (Erwin-Schrödinger-Zentrum), 1993 թվականին հիմնադրված Վիեննայի մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտը (Erwin-Schrödinger-Institut für Mathematische Physik):
  • 1956 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիան սահմանել է Էրվին Շրյոդինգերի անվան մրցանակ (Erwin Schrödinger-Preis), որի առաջին դափնեկիրն ինքն էր: Տեսական և հաշվողական քիմիայի համաշխարհային ասոցիացիան (World Association of Theoretical and Computational Chemists) պարգևատրում է Շրյոդինգերի մեդալով «աչքի ընկնող քիմիկոս‐հաշվարկողին, ով նախկինում չեն արժանացել այդ մրցանակին»:
  • Պատկերված է 1987 թվականի ավստրիական նամականիշի վրա:

Оставьте комментарий