Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Մեծամիտ, իր անձը կարևորող մարդու մասին է, որը արտաքին աշխարհի երևույթները կապում է իր կատարած գործողության հետ:
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Առակում առկա է քանակի և որակի հարաբերակցության խնդիրը։ Միջակությունները, որոնք ճնճղուկներ են միշտ քննադատում են հանճարներին, որնք սոխակներ են:
Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
Առակը փառասիրության մասին է։ Ոմանք սիրում են փառաբանված և մեծարված լինել անկախ այն հանգամանքից, թե իրենք այդքան արժանիքներ ունեն, թե ոչ։
Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
Առակը եսակենտրոն մարդկանց մասին է, որոնք իրենց շրջապատի մարդկանց մեջ տեսնում են միայն թշնամիների, մրցակիցների և այնպիսի մարդկանց որոնց կարելի է շահագործել և խաբել: Եվ ոչ-մի խոսք ընկերների մասին:
Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
Առակը վերաբերում է աշխատանքի անհավասար բաշխմանը և մարդկանց շահագործմանը։ Աշխատող մարդու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հարստանում են ուրիշները։
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Միօրիկը առակում մարմնավորում է կարճաժամկետ կյանքի փորձ ունեցող մարդկանց, ովքեր թերագնահատում են ժամանակի հետ ձեռք բերած փորձը և իմաստությունը։
Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
Առակը մարմնավորում է այնպիսի մարդկանց, ովքեր դառնալով ժամանակի և հանգամանքների զոհը՝ ընդունում են իրենց պարտությունը և հանձնվում։
Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
Առակը այնպիսի մարդկանց մասին է, որոնք ոչինչ չեն կատարում, իներցիայով շարժվում են և դա համարում են քայք ժամանակի հետ:
Կատոն ավագ
Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։
Առակը բնութագրում է այն մարդկանց,ովքեր առաջնորդվում են հետևյալ գաղափարով՝ նպատակն արդարացնում է միջոցները։ Եվ չեն տարբերում առաջնայինը երկրորդայինից:
Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
Նա, ով ուզում է դիմացինի մեջ թերություն գտնել, միշտ էլ կգտնի։
Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Առակը բնութագրում է այնպիսի մարդկանց ովքեր նույնիսկ անխուսափելի լավի և դրականի մեջ տեսնում են բացասականը և վատը:
Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Առակը վերաբերվում է այն մարդկանց ովքեր զբաղված են միայն խորհուրդներ տալով, և ոչ մի օգտակար գործ անել չեն կարող: Կարելի է նմանություն անցկացնել հայտնի << Ես ճառ ասեմ, թե զանգ կախեմ>> թևավոր դարձած խոսքի հետ:
Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
Առակը վերաբերվում է մարդկանց, ովքեր սեփական գործողությունների պատասխանատվությունը դնում են ուրիշների վրա։ Սեփական ասածի կամ արածի համար պատասխան չտվող մարդու՝ պաշտոնյայի մասին է:
Ոչխարի հոտ
Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։
Իրավիճակի անելանելիությունն ընդունած մարդ, ով հաշտվել է ճակատագրի թելադրանքին և հանձնվել։ Եվ մտածում է ինչ-որ բան անելով ավելի կբարդացնի իրավիճակը:








