Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 26

Օգոստոսի 26` օրը Արևելքում, Քոլեջում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները: Այնուհետև կատարեցինք մարզական պարապմունք՝ թենիս, հրաձգություն, նետածգություն: Շատ տպավորված եմ հատկապես նետաձգությունից, քանի որ առաջի անգամ էի փորձում:

10։30-ի մոտակայքում կատարեցինք քայլք դեպի Սարալանջ-Սասնալանջ և դեպի Արևելյան դպրոց, քոլեջ: Ճանապարհին ծանոդացանք տարածքին, հատկապես տպավորիչ էր խաղողի վազերը, տարածքի մաքրությունը, և որ ամենակարևորն էր,ամբողջը ոռոգվում և խնամվում էր:

Այնուհետև այցելեցինք Արևելյան դպրոց, քոլեջ շրջեցինք դպրոցով և հասանք վերնատան: Վերնատունը այնպես հավանեցինք, որ որոշեցինք ընդմիջումը կազմակերպել հենց վերնատանը: Ընդմիջումից հետո այցելեցինք քոլեջ, ծանոթացանք գինու դպրոցի հետ, գինիների հետ: Ազնիվ Գալստյանը մեզ գինի հյուրասիրեց՝ արտակարգ գինի էր:

Որից հետո այցելեցինք լեզվագործունեություն դասի, որի ժամանակ քննարկեցինք և վերլուծեցինք  Կարել Չապեկի առակները : Հետաքրքիր և բովանդակալից քննարկում ստացվեց: Ամենակարևորը մասնակցեցինք բոլորս և լսեցինք բազմապիսի կարծիքներ:

Ընդհանուր առմամբ օրը համարում եմ կայացած:

Оставьте комментарий