Рубрика: «Մուտք» ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օգոստոսի 28, օր վերջին

Օգոստոսի 28-Ճամբարի ամփոփում

Ինչպես գրված է <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի օրակարգում հանդիպումը կայացավ Մայր դպրոցի պուրակում: Վարդան Կարապետյանը մեզ ներկայացրեց օրվա անելիքները: Այնուհետև մեզ մոտ այցելեց տիար Բլեյանը և մենք սկսեցինք քայլել դեպի հարավային դպրոց: Պետք է նշել, որ Տիարի աչքից չէր վրիպում ոչինչ՝ ծառը, թուփը, քարը, խոտը, պարիսպը և այլն:

Երբ մենք քայլում էին Առնո Բաբաջանյան փողոցով, Տիարը պարբերաբար կանգ առնելով մեզ հետ կիսվում էր իր մանկավարժական ձեռքբերումներով և գաղտնիքներով, ինչպես նաև բացատրում, թե ինչումն են կայանում մեր գլխավոր նպատակները, օրինակ այն, որ երեխաները պետք է լինեն ոչ թե իրերի, այլ մտքերի մեջ, կարևորեն իրենց շրջապատող արտաքին աշխարհը, այլ ոչ թե նյութականը, և այո, մենք պետք է կարողանանք երեխաներին սովորեցնել աշխարհը իսկապես ճանաչելու մշակույթը։

Այգիների միջով երբ քայլում էինք դեպի հարավային դպրոց, ինձ շատ զարմացրեց ընտրված երթուղին, բայց ես մեկ ուրիշ կողմից բացահայտեցի Մալաթիա- Սեբաստիա թաղամասը: Այնուհետև հասնելով հարավային դպրոց նախ շրջեցինք դպրոցի տարածքով, նշեմ նաև, որ բուռն շինարարական աշխատանքներ են կատարվում, ինչը անշուշտ ողջունելի է:

Այնուհետև լողավազանի մոտ հարմար տեղավորվելով սկսեցինք զրուցել կրթությանը վերաբերվող ամեն ինչից: Պարզ, անմիջական զրույց:

Ընդհանուր առմամբ օրը և ամբողջ վերապատրաստումը համարում եմ կայացած:

Оставьте комментарий