Դեռ մուտքի ճամբարի ժամանակ Վարդան Կարապետյանի և ճամբարի մասնակիցներով որոշել էինք, որ վերջում պետք է ճամփորդություն կատարենք: Անընդհատ որոշում էինք թե որտեղ պետք է գնանք: Եվ ստացվեց այնպես, որ սեպտեմբերի 1-ը հեռու չէր, և վերջնական որոշեցինք բարձրանալ Արագած: Մեր ճամփորդության ուղղությունն էր Արագածի հարավային գագաթը, և դա մեծ մարտահրավեր էր ինձ համար, քանի որ ես, այդքան բարձր, ոչ մի լեռ չէի բարձրացել։
Արագած բարձրանալու նախօրեին մի քիչ անհանգիստ էի, քանի որ գիտեի, որ ծովի մակարդակից 3900 մետր բարձրություն ունեցող գագաթ հասնելը հեշտ չէր լինելու, հատկապես որ վերջին մոտ 6 ամիսներին ֆիզիկապես ակտիվ չէի եղել, հիմնականում տանն էի և ֆիզիկական ակտիվությունս սահմանափակվում էր միայն երեկոյան հեծանիվ քշելով։
Ավտոբուսով հասանք Քարի լիճ և հենց այդտեղից էլ որոշեցինք ոտքով շարունակել մեր ճանապարհը։ Քարի լիճը շատ գեղեցիկ էր, Քարի լճի ափին մենք գտնվում էինք ծովի մակարդակից 3200 մետր բարձրության վրա և պետք է հասնեինք 3900 մետրի։ Ճանապարհը լինելու էր ավելին քան 4 կիլոմետր և պարբերաբար պետք է կանգառներ ունենայինք, քանի որ այն բավական էներգատար էր լինելու։

