Ինչպես և նախատեսել էինք սեպտեմբերի 4-ի երեկոյան արդեն պատրաստ էինք մեկնել Բյուրական: Նախ պահպանելով սանիտարահամաճարակային բոլոր կանոնները տեղավորվեցինք շատ հարմարավետ ավտոբուսում և շարժվեցինք: Նշեմ որ ճանապարհը շատ կարճ է տևում, 30-40 րոպե և շատ արագ հասանք Բյուրական:
Բյուրականը Հայաստանի ամենահարմար վայրերից մեկն է աստղադիտարան կարուցելու համար:
- Նախ այն գտնվում է ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա, այստեղ օդը մաքուր է փոշուց և ծխից, ինչը մեծացնում է օդի թափանցելիությունը:
- Աստղերից եկող լույսն անցնում է մթնոլուտի ավելի բարակ շերտի միջով՝ հետևաբար ավելի քիչ է բեկվում:
- Բավականին հեռու է խոշոր քաղաքներից՝ հետևաբար նրանց լուսավորությունը չի խանգարում աստղադիտմանը: Աստղադիտարանի տարածքը նույնպես չէր լուսավորվում:
Սկզբում սովորողները տեղեկություններ ստացան Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին, շրջեցին աստղադիտարանի տարածքով, որտեղ ապրել ու աշխատել է հայտնի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, իսկ այնուհետև ծավալվեց հետաքրքիր ուսուցողական զրույց:



Փոքրիկ էքսկուրսիա կատարեցինք նաև Բյուրականով: Մեր խմբին սիրով միացել էր աստղադիտարանի երիտասարդ աշխատակից Արշալույսը, ով ամբողջ էքսկուրսի ընթացքում պատասխանում էր երեխաների զարմանալիորեն բավականին լավ իրազեկված ամենատարբեր հարցերին: Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով, հարց-պատասխաններով ու խաղերով:
Որից հետո սկսվեց աստղադիտումը և հատկապես ոգևորված էին երեխաները:







Որից հետո նոր զգացողություններով, և ինչու չէ գիտելիքներով, կեսգիշերին վերադարձանք Երևան: Շատ ուսուցողական և ճանաչողական ճանապարհորդություն ստացվեց:
