Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբեր ամսվա համար նախատեսվում է իրականացնել <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածու նախագիծը:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-25

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
  2. Երկքառակուսային հավասարումներ
  3. Վերածվող հավասարումներ
  4. Ռացիոնալ հավասարումների լուծումը
  5. Տեքստային խնդիրների լուծում, ռացիոնալ հավասարումների օգնությամբ :

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  1. Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
  2. Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
  3. Բերման բանաձևեր  անկյունների համար:
  4. Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Հիմնական  եռանկյունաչափական  նույնություններ
  2. Բերման  բանաձևեր
  3. Երկու  անկյունների  գումարի և տարբերության  եռանկյունաչափական ֆունկցիաների  բանաձևերը
  4. Կրկնակի  անկյան եռանկյունաչափական  ֆունկցիաների բանաձևերը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմական ֆունկցիա
  2. Լոգարիթմական հավասարումներ
  3. Լոգարիթմական անհավասարումներ:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
  2. Միավորում
  3. Հատում
  4. Տարբերություն

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Рубрика: Հաշվետվություններ

Նոյեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Ինչպես գիտենք, նոյեմբերին դասապրոցեսը սկսվեց ամսի 9-ից: Նշեմ, որ կազմել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները :Սակայն չգիտեի, որ այդ աշխատանքը, պետք  է հոկտեմբերի հաշվետվությն մեջ ներկայցնել, դրա համար նոյեմբերի ամփոփման մեջ եմ գրել:

Մասնակցել եմ -«Բարբառներ» ակումբի առաջին պարապմունք-մեկնարկ. նոյեմբերի 5

Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթվա շրջանակմերում մասնակցել եմ հետևյալ միջոցառումներին՝

1.Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25․ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
ժամը՝ 14․00

Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան 
Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան 

2.Նոյեմբերի 25, ՀԱԹ, Բաբաջանյան 25
ժամը՝ 14․00
«Հայ բենդ»
․ ղեկավար՝ Մերի Սիմոնյան

3.Նոյեմբերի 26, ժամը՝  10։00`«Բարբառներ» ակումբի պարապմունք. սեբաստացու օրեր. ավագ դպրոցի ընթերցասրահ

4.Նոյեմբերի 26, ժամը՝  12։00Հեղինակային մանկավարժության ներկայացում-կլոր սեղան Քոլեջում

5.Նոյեմբերի 27, ՀԱԹ, Րաֆֆի 69/1
Ժամը՝ 14․00
Հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյան 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողներ

6.Նոյեմբերի 28. Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ծես դպրոցներում:

Նշեմ, որ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով նոյեմբերի 9-22-ը գտնվում էի ինքնամեկուսացման պայմաններում, իսկ դասապրոցեսը կազմակերպում էի հեռավար կարգով:Աշակերտները շատ արագ մտան հունի մեջ, և սկսեցինք դասապրոցեսները: Դասերը հեռավար կազմակերպեցինք ըստ դասացուցակի:Իսկ նոյեմբերի 23-ից արդեն ֆիզիկական միջավայրում շարունակեցինք:Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:

Ընդհանուր առմամբ 9-րդ դասարանցիների հետ անցանք՝

Читать далее «Նոյեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում»