Հոկտեմբերի ֆլեշմոբը մաթեմատիկայից խնդիրներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:
Հոկտեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների կազմելու և լուծումների տարբերակ տալու տեսքով էր:
Ստորևէ ներկայացնում եմ հոկտեմբերի ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների իմ տարբերակը:
1.Տուփի մեջ կա 7 քարտ: 1-ից 7 թվերը գրված են այդ քարտերի վրա, ընդ որում, յուրաքանչյուր քարտի վրա գրված է մեկ թիվ: Առաջին իմաստունը տուփից վերցնում է 3 քարտ, իսկ երկրորդ իմաստունը` 2 քարտ: Առաջին իմաստունն ասում է երկրորդին. «Ես գիտեմ, որ քո քարտերի վրա գրված թվերի գումարը զույգ է»: Գտեք առաջին իմաստունի վերցրած քարտերի վրա գրված թվերի գումարը:
2.Հայկն ունի 9 տուփ, յուրաքանչյուրում՝ 2 կոնֆետ, իսկ նրա քույր Աննան՝ 8 տուփ, յուրաքանչյուրում՝ 5 կոնֆետ: Եթե Հայկը իր տուփերից մի քանիսը տա Աննային, իսկ Աննան էլ իր տուփերից մի քանիսը, բայց ոչ ստացածները, տա Հայկին, նրանք կունենան հավասար քանակությամբ կոնֆետներ: Ամենաքիչը քանի՞ տուփ նրանք պետք է տան միմյանց:
3.Թիվը կոչվում է պոլինդրոմ, եթե նրա թվանշանները հակառակ կարգով գրելիս, թիվը չի փոխվում: Գտեք ամենամեծ վեցանիշ պոլինդրոմ և ամենափոքր հնգանիշ պոլինդրոմ թվերի տարբերությունը:
4.Զբոսաշրջիկը մի քաղաքից մյուսը հասավ 3 օրում: Առաջին օրը նա անցավ ամբողջ ճանապարհի 1/5-ը և էլի 60 կմ, երկրորդ օրը՝ ամբողջ ճանապարհի 1/4-ը և էլի 20 կմ, իսկ երրորդ օրը՝ ամբողջ ճանապարհի 23/80-ը և մնացած 25 կմ-ը: Գտեք քաղաքների հեռավորությունը:
5.Ծաղկավաճառի մոտ մնացել է 24 սպիտակ, 42 կարմիր և 36 դեղին վարդ: Առավելագույնը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող է նա պատրաստել, եթե ուզում է օգտագործել բոլոր ծաղիկները:
6.ԳՈՐ X ԻՍ=7632 բազմապատկման օրինակում օգտագործված են մեկից մինչև ինը բոլոր թվանշանները: Ո՞ր թվանշանին է փոխարինում «Ո» տառը:Мой ответ7.Տղան 1 մ կող ունեցող խորանարդը բաժանեց 1 դմ կողով խորանարդների, դրանք միմյանց վրա դնելով՝ կառուցեց աշտարակ: Գտեք այդ աշտարակի բարձրությունը:
8.Մաթեմատիկայի խնդրագրքի բնագրում կար մի վարժություն, որտեղ պահանջվում էր տրված թիվը բազմապատկել 3-ով և ստացված արդյունքից հանել 4: Էջադրողը սխալվեց. բազմապատկման նշանի փոխարեն դրեց բաժանման նշան, իսկ հանման նշանի փոխարեն՝ գումարման նշան: Բայց այնուամենայնիվ, վերջնական արդյունքը չփոխվեց: Ի՞նչ վարժություն էր խնդրագրքում:
9. Անգլիացի մաթեմատիկոս Օգյուստ դե Մորգանը ասում էր, որ նա եղել է 𝑋 տարեկան 𝑋^2 թվականին: Հայտնի է, որ նա մահացել է 1899 թ.-ին: Ե՞րբ է նա ծնվել:
10.Նայելով նկարին՝ գտեք α+β-ն։
