Ինչպես գիտենք, նոյեմբերին դասապրոցեսը սկսվեց ամսի 9-ից: Նշեմ, որ կազմել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները :Սակայն չգիտեի, որ այդ աշխատանքը, պետք է հոկտեմբերի հաշվետվությն մեջ ներկայցնել, դրա համար նոյեմբերի ամփոփման մեջ եմ գրել:
Մասնակցել եմ -«Բարբառներ» ակումբի առաջին պարապմունք-մեկնարկ. նոյեմբերի 5
Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթվա շրջանակմերում մասնակցել եմ հետևյալ միջոցառումներին՝
1.Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25․ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
ժամը՝ 14․00
Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան
Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան
2.Նոյեմբերի 25, ՀԱԹ, Բաբաջանյան 25
ժամը՝ 14․00
«Հայ բենդ»․ ղեկավար՝ Մերի Սիմոնյան
3.Նոյեմբերի 26, ժամը՝ 10։00`«Բարբառներ» ակումբի պարապմունք. սեբաստացու օրեր. ավագ դպրոցի ընթերցասրահ
4.Նոյեմբերի 26, ժամը՝ 12։00` Հեղինակային մանկավարժության ներկայացում-կլոր սեղան Քոլեջում
5.Նոյեմբերի 27, ՀԱԹ, Րաֆֆի 69/1
Ժամը՝ 14․00
Հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողներ
6.Նոյեմբերի 28. Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ծես դպրոցներում:
Նշեմ, որ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով նոյեմբերի 9-22-ը գտնվում էի ինքնամեկուսացման պայմաններում, իսկ դասապրոցեսը կազմակերպում էի հեռավար կարգով:Աշակերտները շատ արագ մտան հունի մեջ, և սկսեցինք դասապրոցեսները: Դասերը հեռավար կազմակերպեցինք ըստ դասացուցակի:Իսկ նոյեմբերի 23-ից արդեն ֆիզիկական միջավայրում շարունակեցինք:Առավել ակտիվ էին 9-րդ դասարանցիները:
Ընդհանուր առմամբ 9-րդ դասարանցիների հետ անցանք՝
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ
2.7 Ռացիոնալ անհավասարումների լուծումը
2.8 Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր
ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
5. Ուղիղների՝ շրջանագծի հետ հատումից առաջացած հատվածների համեմատականությունը
Ստորև ներկայացնեմ առավել ակտիվ աշակերտների որոշ աշխատանքներ.







10-րդ դասարանցիների հետ անցանք
10. Միավոր շրջանագծի կետերի կոորդինատները
11-րդ դասարանցիների հետ անցանք
7. ԼՈԳԱՐԻԹՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12-րդ դասարանցիների հետ անցանք
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-30 ընկած ժամանակահատվածը համարում եմ արդյունավետ օգտագործված:
