Դեկտեմբեր ամսվա համար նախատեսվում է իրականացնել <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածու նախագիծը:
Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-25
Օգտագործվող միջոցները՝թվային գործիք
Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:
Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:
Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ
- Գաղափար ռացիոնալ հավասարումների մասին
- Երկքառակուսային հավասարումներ
- Վերածվող հավասարումներ
- Ռացիոնալ հավասարումների լուծումը
- Տեքստային խնդիրների լուծում, ռացիոնալ հավասարումների օգնությամբ :
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
- Անկյան սինուս, կոսինուս, տանգենս:
- Եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
- Բերման բանաձևեր անկյունների համար:
- Կետի կոորդինատների հաշվման բանաձևերը:
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
- Հիմնական եռանկյունաչափական նույնություններ
- Բերման բանաձևեր
- Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
- Կրկնակի անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
- Լոգարիթմական ֆունկցիա
- Լոգարիթմական հավասարումներ
- Լոգարիթմական անհավասարումներ:
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
- Բազմություններ, գործողություններ բազմությունների հետ
- Միավորում
- Հատում
- Տարբերություն
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
