Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Նոյեմբերի 9-30 աշխատանքները

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից

Նոյեմբերի օրացույց
Նոյեմբերյան օրացույցի ուղեցույցից նոյեմբեր ամսին դասապրոցեսը կկազմակերպվի հետևյալ կերպ:

Նոյեմբերի 9-ից վերսկսում ենք ուսումնկան պարապմունքներ ֆիզիկական միջավայրում:Այն դասավանդողները, ովքեր վարակված են, աշխատում են տանից՝ հրապարակում իրենց անհատական պլանը:9-րդ դասարանները կլինեն հեռավար, կաշախտենք տեսակապով՝ ըստ դասացուցակի դպրոցից: 10-11-երում համակցված ձևն է, որով աշխատում էինք մինչ հեռավարի անցնելը:

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Միջակայքերի եղանակը
  2. Ռացիոնալ անհավասարումների լուծում
  3. Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  • Նման եռանկյունների հատկությունները
  • Նմանության կիրառությունները թեմաները:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Ռադիան:  Դրականև  բացասական ուղղությամբ  պտույտներ
  2. Թվային  արգումենտի  եռանկյունաչափական  ֆունկցիաները
  3. Եռանկյունաչափական  ֆունկցիաների նշանները`  ըստքառորդների թեմաները: 

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Լոգարիթմի սահմանումը
  2. Լոգարիթմի հիմնական հատկությունները թեմաները:
Рубрика: Նախագծեր, ԻՄ ՍՏԵՂԾԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տարեդարձի պատվին ստեղծում ենք մեր անվանական <<էտյուդներ մաթեմատիկոսների մասին>> ժողովածուն:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Նոյեմբերի 9-13

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիկիպեդիա համակարգից կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը և ըստ իրենց այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Հոկտեմբերի ֆլեշմոբը մաթեմատիկայից

Հոկտեմբերի ֆլեշմոբը մաթեմատիկայից խնդիրներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Հոկտեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների կազմելու և լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ հոկտեմբերի ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների իմ տարբերակը:

1.Տուփի մեջ կա 7 քարտ: 1-ից 7 թվերը գրված են այդ քարտերի վրա, ընդ որում, յուրաքանչյուր քարտի վրա գրված է մեկ թիվ: Առաջին իմաստունը տուփից վերցնում է 3 քարտ, իսկ երկրորդ իմաստունը` 2 քարտ: Առաջին իմաստունն ասում է երկրորդին. «Ես գիտեմ, որ քո քարտերի վրա գրված թվերի գումարը զույգ է»: Գտեք առաջին իմաստունի վերցրած քարտերի վրա գրված թվերի գումարը:

2.Հայկն ունի 9 տուփ, յուրաքանչյուրում՝ 2 կոնֆետ, իսկ նրա քույր Աննան՝ 8 տուփ, յուրաքանչյուրում՝ 5 կոնֆետ: Եթե Հայկը իր տուփերից մի քանիսը տա Աննային, իսկ Աննան էլ իր տուփերից մի քանիսը, բայց ոչ ստացածները, տա Հայկին, նրանք կունենան հավասար քանակությամբ կոնֆետներ: Ամենաքիչը քանի՞ տուփ նրանք պետք է տան միմյանց:

3.Թիվը կոչվում է պոլինդրոմ, եթե նրա թվանշանները հակառակ կարգով գրելիս, թիվը չի փոխվում: Գտեք ամենամեծ վեցանիշ պոլինդրոմ և ամենափոքր հնգանիշ պոլինդրոմ թվերի տարբերությունը:

4.Զբոսաշրջիկը մի քաղաքից մյուսը հասավ 3 օրում: Առաջին օրը նա անցավ ամբողջ ճանապարհի 1/5-ը և էլի 60 կմ, երկրորդ օրը՝ ամբողջ ճանապարհի 1/4-ը և էլի 20 կմ, իսկ երրորդ օրը՝ ամբողջ ճանապարհի 23/80-ը և մնացած 25 կմ-ը: Գտեք քաղաքների հեռավորությունը:

5.Ծաղկավաճառի մոտ մնացել է 24 սպիտակ, 42 կարմիր և 36 դեղին վարդ: Առավելագույնը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող է նա պատրաստել, եթե ուզում է օգտագործել բոլոր ծաղիկները:

6.ԳՈՐ X ԻՍ=7632 բազմապատկման օրինակում օգտագործված են մեկից մինչև ինը բոլոր թվանշանները: Ո՞ր թվանշանին է փոխարինում «Ո» տառը:Мой ответ7.Տղան 1 մ կող ունեցող խորանարդը բաժանեց 1 դմ կողով խորանարդների, դրանք միմյանց վրա դնելով՝ կառուցեց աշտարակ: Գտեք այդ աշտարակի բարձրությունը:

8.Մաթեմատիկայի խնդրագրքի բնագրում կար մի վարժություն, որտեղ պահանջվում էր տրված թիվը բազմապատկել 3-ով և ստացված արդյունքից հանել 4: Էջադրողը սխալվեց. բազմապատկման նշանի փոխարեն դրեց բաժանման նշան, իսկ հանման նշանի փոխարեն՝ գումարման նշան: Բայց այնուամենայնիվ, վերջնական արդյունքը չփոխվեց: Ի՞նչ վարժություն էր խնդրագրքում:

9. Անգլիացի մաթեմատիկոս Օգյուստ դե Մորգանը ասում էր, որ նա եղել է 𝑋 տարեկան 𝑋^2 թվականին: Հայտնի է, որ նա մահացել է 1899 թ.-ին: Ե՞րբ է նա ծնվել:

10.Նայելով նկարին՝ գտեք α+β-ն։

Подпись отсутствует
Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Սեպտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումները

Սեպտեմբերի ֆլեշմոբին առաջադրված խնդիրների լուծումներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Սեպտեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ սեպտեմբերի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծման իմ տարբերակը: