Հունվարի 27-ին առավոտյան ժամը 11:00-ին Մայր դպրոցից մեծ խմբով ՝ 9-10-րդ դասարանի սովորողների, Թաթուլ Շահնազարյան— ի, Գոհար Իսկանդարյան -ի Գոհար Դանիելյան -ի, և իհարկե, մեր հրաշալի վարորդ Արթուրի հետ, իր հարմարավետ մեքենայով ճանապարհ ընկանք դեպի Արատես դպրական կենտրոն: Բոլորիս տրամադրությունը բարձր էր և ճամփորդական։
Հասնելով Արատես տեղավորվեցինք, ծանոթացանք տեղանքին, պլանավորեցինք և որոշեցինք մեր եռօրյա անելիքները և ընկեր Գոհարի, ընկեր Գոհարի և իմ ուղեկցությամբ իրականացրեցինք ճանաչողական քայլք Արատեսի տարածքում: Օրը շատ պայծառ էր և լուսավոր։
Երեկոյան ընթրիքից հետո Մարկի երաժշտության ելևէջների ներքո քնարկեցինք օրվա անց ու դարձը։Քանի որ երկինքը մի փոքր պարզ էր, և չգիետեինք թե վաղը ինչ եղանակ կլինի, որոշեցինք իրականացնել աստղադիտում։ Ավագ դպրոցի սովորողները օգնեցին կրտսերներին դիտել տիեզեքի մարմիններին։ Քնարկվեցին մի քանի երևույթներ, որոնք տեղի են ունենում տիեզերքում։
Օր երկրորդ։ Առավոտյան ժամը 9։00-ին ընկեր Գոհարի առաջնորդությամբ բոլորը մարզվում էին ներառյալ նաև ես:
Այնուհետև նախաճաշեցին և սկսեցին սահնակներով սահել, ձնագնդի խաղալ, ընկեր Թագուհու և կրտսերների հետ գեղեցիկ քանդակներ ծեփել։
Ճաշից հետո՝ սովորող- սովորեցնող նախագծով, հրաձգության ընտրությամբ խմբի սովորողները ընկեր Գոհարի հետ սովորեցրեցին մյուս մասնակիցներին հրաձգության գաղտնիքները և հնարքները։
Երեկոյան ընթրեցինք, իսկ լուսնյակ գիշերն ու խարույկը բոլորիս հավաքեց իր շուրջը, ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում և տպավորությունների կիսում:
Այսպիսին էր մեր Արատեսյան եռօրյա աշխատանքային-ուսումնական ձմեռային ճամբարը, դպրոց բնության գրկում, որը յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքի կարիքն ունի…
Երկրորդ ուսումնական շրջանը սկսվեց հունվարի 11-ից: Ես, և Սյուզի Հակոբյանը գլխավորեցինք մաթեմատիկական ջոկատը: Նշեմ, որ ջոկատում ընգրկված էին, ոչ միայն մաթեմատիկայից ուժեղ սովորողները, այլ նաև միջին, ու թույլ սովորողները:
Երկրորդ ուսումնական շրջանում իրականացրեցինք համագործակցային ծրագրեր: Ծրագրերը վերաբերվում էին հիմնականում մաթեմատիկային, քննարկում էինք մաթեմատիկայի օլիմպիադայի խնդիրները: Նշեմ նաև, որ հունվարին կազմակերպեցինք մարզական նախագծեր, և ճամբորդական նախագծեր:
Յուրաքանչյուր շաբաթվա վերջում, ամփոփել եմ տվյալ շաբաթվա աշխատանքները, նշել ձեռքբերումները և թերացումները: Յուրաքանչյուր շաբաթվա կատարած աշխատանքներին, նախագծերին և ամփոփմանը,կարելի է ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով.
Երկրորդ ուսումնական շրջանը շարունակեցինք հունվարի 18-22-ը: Մաթեմատիկայի խումբը հիմնականում աշխատում էր ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ դպրոցական փուլի խնդիրների քննարկումով և բլոգում հրապարակելով:
Առավել ակտիվ սովորողները իրենց բլոգներում նույնպես ամփոփել են այս շաբաթվա գործունեությունը՝
Տարիներ շարունակ ազգային հարստությունների հորիզոնականում մատնանշվել է հայ ժողովրդի մտավոր ներուժը` ստեղծագործ միտքը, գիտության, տեխնիկայի, արվեստի բնագավառներում նրա ստեղծած բարձրարժեք գործերը, գյուտերը, նորարարությունները: Մարդկության զարգացման առաջընթացն ու բարեկեցությունը հիմնված է տեխնոլոգիաների ու մշակույթի բնագավառներում մարդու` նոր ստեղծագործություններ արարելու մտավոր կարողության վրա: Մտավոր սեփականության պահպանությունն ու ոլորտի զարգացումը նպաստում են տնտեսության աճին, ստեղծում են արդյունաբերության նոր ճյուղեր և նոր աշխատատեղեր` մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Նախագծի նպատակ՝
Տեղեկանալ հայ գյուտարարների աշխատանքներին, պահել պահպանել հայկականը։
Արդյունքը
Սովորողները ընտրեցին հայ գյուտարարի,համացանցից հավաքեցին տեղեկություններ,մշակեցին ու փոխանցեցին մնացած սովորողներին։ Արդյունքը երևում է յուրաքանչյուրի բլոգում։
4․C կետը AB հատվածի միջնակետն է, իսկ D կետը՝ BC հատվածի միջնակետը։ AC և CD հատվածների միջնակետերի հեռավորությունը 12 սմ է։ Գտնել AB հատվածի երկարությունը։
Լուծում.
5․ AOC անկյան կից BOC անկյան ներքին տիրույթում տարված է OD ճառագայթը այնպես, որ COD անկյունը 420 է։ Գտնել AOC և BOD անկյունների կիսորդներով կազմված անկյունը։
Լուծում.
8-րդ դասարան
ABC եռանկյան BM միջնագիծը 2 անգամ փոքր է AB կողմից և նրա հետ կազմում է 40 աստիճանի անկյուն: Գտնել ABC անկյան աստիճանային չափը:
Լուծում.
Սեղանի անկյունագծերը փոխուղղահայաց են: Նրանցից մեկը 6 է, իսկ մյուսը հիմքի հետ կազմում է 30 աստիճանի անկյուն: Գտնել սեղանի միջին գծի երկարությունը:
Լուծում.
ABC եռանկյան A ներքին անկյան և C արտաքին անկյան կիսորդները հատվում են M կետում: Գտնել BMC անկյան աստիճանային չափը, եթե անկյուն A-ն 40 աստիճան է:
Լուծում.
9-րդ դասարան
𝐴𝐵𝐶 եռանկյան 𝐴𝐵 կողմի վրա վերցված է 𝐸 կետ։ Գտնել 𝐴𝐵𝐶 անկյան աստիճանային չափը, եթե հայտնի է, որ 𝐴𝐸 = 𝐵𝐶 = 2, 𝐸𝐶 = √3, 𝐴𝐶 = √7:
Լուծում.
Գտնել 𝑦 = 2𝑥 − 1, 𝑦 = −0,5𝑥 + 4 ուղիղներով և 𝑂𝑋 առանցքով սահմանափակված պատկերի մակերեսը։
Լուծում.
Սեղանի հիմքերի միջնակետերը միացնող հատվածի երկարությունը 3,6 սմ է, իսկ հիմքերը՝ 35,3 սմ և 28,1 սմ։ Գտնել սեղանի փոքր հիմքին առընթեր անկյունների գումարը։