Հունվարի 18
09։00-09։15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-11։00-<<Հայ գյուտարարները>>
11։05-12։35- սովորողի ընտրություն,ֆիզկուլտուրա
13։00-14։00-նախագծային , <<Հայ գյուտարարները>>
Նախագիծ ․ <<Հայ գյուտարարները>>
Տարիներ շարունակ ազգային հարստությունների հորիզոնականում մատնանշվել է հայ
ժողովրդի մտավոր ներուժը` ստեղծագործ միտքը, գիտության, տեխնիկայի, արվեստի
բնագավառներում նրա ստեղծած բարձրարժեք գործերը, գյուտերը, նորարարությունները:
Մարդկության զարգացման առաջընթացն ու բարեկեցությունը հիմնված է տեխնոլոգիաների
ու մշակույթի բնագավառներում մարդու` նոր ստեղծագործություններ արարելու մտավոր
կարողության վրա: Մտավոր սեփականության պահպանությունն ու ոլորտի զարգացումը
նպաստում են տնտեսության աճին, ստեղծում են արդյունաբերության նոր ճյուղեր և նոր
աշխատատեղեր` մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Նախագծի նպատակ՝
Տեղեկանալ հայ գյուտարարների աշխատանքներին, պահել պահպանել հայկականը։
Արդյունքը
Սովորողները ընտրեցին հայ գյուտարարի,համացանցից հավաքեցին տեղեկություններ,մշակեցին ու փոխանցեցին մնացած սովորողներին։
Արդյունքը երևում է յուրաքանչյուրի բլոգում։
