Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

ՄԱՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ՆԱԽԱԳԾԵՐ

Մարտ ամսվա համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները և նախագծերը:

Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ Մարտի 1-31

Օգտագործվող միջոցները՝թվային գործիք

Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:

Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

  1. Թվային հաջորդականության գաղափարն ու հատկություններ
  2. Թվաբանական պրոգրեսիա
  3. Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը
  4. Երկրաչափական պրոգրեսիա
  5. Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամներիգումարը
  6. Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

  • Գլանի , կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը
  • Մարմինների ծավալների հաշվումը

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Սինուս  և կոսինուս  ֆունկցիաների հատկություններն  ու գրաֆիկները
  2. Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների  հատկություններն ու գրաֆիկները
  3. Թվի  արկսինուսը և արկկոսինուսը  

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

  1. Ածանցյալ
  2. Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
  3. Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
  4. Բարդ ֆունկցիայի ածանցյալ
  5. Տարրական ֆունկցիաների ածանցյալները

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ թեստերից խնդիրների և առաջադրանքների լուծում: