Մարտ ամսվա համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները և նախագծերը:
Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ , 11-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ Մարտի 1-31
Օգտագործվող միջոցները՝թվային գործիք
Նպատակը՝ Սովորողներին մտածել սովորեցնել, դրդել ուսումնասիրելու այլ գրականություններ, ծանոթանալ մաթեմատիկոսների կյանքին, նշել իրենց կարծիքով ամենահանճարեղ մաթեմատիկոսին: Այս ամենը զարգացնելու, ոգևորելու, սովորեցնելու շահեր են հետապնդում:
Ընթացքը՝ Նախապես սովորողներին եմ ներկայացնում մեր անելիքները: Բոլոր դասարաններից յուրաքանչյուր սովորող, պետք է այս ժամանակահատվածում պատրաստի մեկ նյութ, իրենց սիրած մաթեմատիկոսի մասին: Նպատակահարմար է, որ նյութը կազմի ինքնուրույն՝ չօգտվելով վիքիպեդիա համակարգից, կամ ընտանիքի անդամների օգնությամբ, բացի այդ, հետաքրքիր լինի ու ոչ պարզունակ: Ուղարկում են սովորողները ինձ նյութերը, և ըստ իրենց, այդ մաթեմատիկոսի լավագույն թեորեմը, կամ օրենքը, ես հավաքագրում եմ դրանք մի ֆայլում, սովորողի անունը նշում նյութի դիմաց : Վերջում դրանք կհրապարկվեն իմ բլոգում, եթե ընթացքը հաջող լինի, կարելի է մտածել գրադարանի մի փոքր անկյունում ևս տեղ հատկացնելու մասին:
Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ
- Թվային հաջորդականության գաղափարն ու հատկություններ
- Թվաբանական պրոգրեսիա
- Թվաբանական պրոգրեսիայի առաջին n անդամների գումարը
- Երկրաչափական պրոգրեսիա
- Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամներիգումարը
- Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
- Գլանի , կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը
- Մարմինների ծավալների հաշվումը
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
- Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
- Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
- Թվի արկսինուսը և արկկոսինուսը
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
- Ածանցյալ
- Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
- Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
- Բարդ ֆունկցիայի ածանցյալ
- Տարրական ֆունկցիաների ածանցյալները
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ՝
Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ թեստերից խնդիրների և առաջադրանքների լուծում:
