Рубрика: Հաշվետվություններ

Մայիս ամսվա աշխատանքների ամփոփում

Մայիս ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք ապրիլին, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Մայիս ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի ապրիլ ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Կազմել եմ մայիս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի չորրորդ մակարդակի խնդիրները:

Մասնակցել եմ նաև Քվանտ ամսագրում հրապարակված խնդիրների լուծմանը, որն էլ իր հերթին կհրապարակվի մաթեմատիկա ամսագրում:

Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է մայիսի 3, 10, 17, 24 :

Մայիսին մասնակցել եմ, մի շարք ակումբների քննարկումների և հանդիպումների: Կարող եմ առաձձնացնել Մանկավարժական ակումբի մասնակցությունս, որտեղ, ըստ ինձ բավականին կարևոր և հետաքրքիր հարցերի շուրջ ենք խոսում:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, մայիս ամսում կուրսը ավարտելուց հետո, անցանք 2020թ. 9-րդ դասարանի քննությունների թեստերի քննարկումներին և լուծումներին:

Ընդհանուր կրկնություն և ինքնաստուգման աշխատանքներ:

Առանձնապես ակտիվ են եղել հետևյալ աշակերտները