Օգոստոսի 4 — 6
Մեկնումը՝ օգոստոսի 4-ին, առավոտյան 08 .00՝ Մայր դպրոցի բակի
- Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Արենի-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ օգոստոսի 6-ին, ժամը՝ մինչև 20.00՝ Մայր դպրոցի բակ
- Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմ-Օրբելյանների Քարվանսարա-Մարտունի-Հայրավանք-Սևանի ափ-Երևան
Ճամբարային օրակարգ
Օգոստոսի 4
Օր առաջին
- 08:00 մեկնում Երևանից
- 09:30 կանգառ Արենիում քայլք, նախաճաշ
- 11:00 այցելություն Վայքի զորամաս
- 18:00 ջոկատների բաժանում, տեղավորում վրաններում, մաքրման աշխատանք
- 19:00 ընթրիք
- 19:30 ռազմերգերի ուսուցում, խաղեր, ռազմամարզական պարապմունք
- 20:30-ից խարույկի նախապատրաստություն, երեկոյան Արատես
Օգոստոսի 5
Օր երկրորդ
- 08:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
- 09:00՝ նախաճաշ
- 09:30՝ տարածքի աշխատանքներ, գյոլերի ստեղծում Տարոն Հակոբյանի հետ
- 11:00՝ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների պարապմունք ԱԻՆ աշխատակիցների հետ
- 13:00՝ քայլարշավ Եղեգիս գետի հունն ի վեր, լող Արատես գետում
- 14:30՝ ճաշ
- 15:00-աշխատանք սիրո անկյունում
- 17:00՝ ռազմամարզական պարապմունք
- 19:00՝ ընթրիք
- 19:30՝ Բանավեճ՝ Ինչու պետք է իմանալ մաթեմատիկա և ֆիզիկա Թաթուլ Շահնազարյան
- 20:30-ից՝ խարույկի նախապատրաստություն, օրվա ամփոփում, քննարկումներ, զրույցներ
Օգոստոսի 6
Օր երրորդ
- 08:00 վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
- 09:00 նախաճաշ
- 10:00 վրանների, տեղանքի մաքրում
- 12:00 ժամանում Սևան, լող, լուսանկարչություն
- 17:00 վերադարձ Երևան
Պատասխանատուներ՝
- Թաթուլ Շահնազարյան
- Գոհար Իսկանդարյան
- մարզիչ՝
- խոհարար՝ Արմինե Գևորգյան (Հերմոն գյուղի բնակիչ)
- տնտեսվար՝ Տարոն Հակոբյան
Արշավական-ճամբարականին անհրաժեշտ պարագաներ
- խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
- ուսապարկ-քնապարկ
- անձնական հիգիենայի պարագաներ
- մարզական տաք հագուստ և կոշիկներ
- անձրևապաշտպան բաճկոն
- լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
- ջուր, ճանապարհի ուտելիք
Գիշերակացը՝Արատեսի դպրական կենտրոնի վրաններում, տնակներում
Տրանսպորտ
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։
- Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
- Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են
- Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակիցներ
