Ժամկետը— օգոստոսի 9 -օգոստոսի 13 Վայրը-Գեղարքունիքի մարզ, Սևանի «Ծովինար» ճամբար Մեկնումը— օգոստոսի 9 -ին, ժամը՝ 08:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Վերադարձը-օգոստոսի 13-ին, ժամը՝ մինչև 17:00 Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ Պատասխանատու կազմակերպիչ— Թաթուլ Շահնազարյան
Նպատակը՝ -ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական-ընթերցողական- ամառային բաց ճամբարի իրականացում պատանի երկրապահների հետ համատեղ՝ «Ծովինար» ճամբարում
Ճամբարի աշխատակարգում՝ -ամենօրյա ֆիզպատրաստվածություն, ուսումնական վարժանքներ, մարմնամարզական պարապմունքներ, քայլք, վազք, վոլեյբոլ, ֆուտբոլ -շարային, կրակային եւ ֆիզիկակական պատրաստության, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու հմտությունների փոխանցմանը միտված դասընթացների մասնակցություն -մարզական և ազգային խաղեր -ամենօրյա լող Սևանա լճում -ազգային-ծիսական երգ ու պար -ամենօրյա երեկոյան ընթերցում-քննարկումներ -տարածքի մաքրման աշխատանքներ
-նկարչություն, քանդակագործություն
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝ -ուսապարկ-քնապարկ -դաշտային կյանքի անհատական միջոցներ -անձնական հիգիենայի պարագաներ -մարզական տաք հագուստ և կոշիկներ -լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ -օրապահիկ-բրդուճներ, ջուր՝ 1-ին կանգառ նախաճաշի համար -նկարահանող թվային միջոցներ
Արդյունքներ-ամփոփում՝ -Ճամբարի ընթացքը և արդյունքները ամփոփվում են ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.