Рубрика: Անհատական պլան, Ծրագրեր

6-րդ դասարանի Մաթեմատիկա առարկայի ուսումնական ծրագիր

Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`

  • լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում
  • թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական
  • իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • հետազոտական և վերլուծական մտածողության զարգացում
  • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների զարգացում
  • որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
    քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների ձևավորում
  • ուշադրության, հիշողության, աշխատասիրության, հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության զարգացում
  • սեփական ուժերի նկատմամբ վստահության ձևավորում
  •  ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորումը
  • սովորել և  սովորածը փոխանցելու կարողության ձևավորում
  • խնդիրներ կազմելու և առաջադրելու կարողությունների ձևավորում
  • համակարգչային ծրագրերում և հարակից առարկաներում կիրառվող մաթեմատիկական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • համակարգչային ծրագրերի տիրապետում, որոնք նպաստում են

մաթեմատիկայի մատչելի յուրացմանը (Geogebra, math-o-mir)

Ծրագրի խնդիրները (մաթեմատիկա, հանրահաշիվ)

  • Խորացնել թվի դիրքային գրության վերաբերյալ պատկերացումները
  • Զարգացնել տասնորդական կոտորակները համեմատելու, դրանցով թվաբանական գործողություններ կատարելու, ճշգրիտ հաշվարկներ կատարելու, տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը կլորացնելու և տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ
  • Ամբողջացնել պատկերացումները ռացիոնալ թվերի մասին: Ձևավորել ռացիոնալ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանք թվային ուղղի վրա պատկերելու, ռացիոնալ կոորդինատներով թվազույգերը կոորդինատական հարթության վրա պատկերելու կարողություններ
  • Խորացնել մակերեսի և ծավալի վերաբերյալ գիտելիքները, ուղղանկյան մակերեսի և ուղղանկյունանիստի ծավալի հաշվման, տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ, ձևավորել չափման հարմար գործիք և միավոր ընտրելու, չափումներ կատարելու, արդյունքը գրանցելու, չափման մի միավորից մյուսին անցնելու, աչքաչափով մեծությունները գնահատելու հմտություն։
  • Ներմուծել բացասական ամբողջ թվի հասկացությունը և ամբողջացնել ամբողջ թվերի և նրանց հետ կատարվող թվաբանական գործողությունների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները:
  • Խորացնել կարողություններ կիրառական ստանդարտ խնդիրների մոդելավորման և լուծման վերաբերյալ, տալ պատկերացումներ ոչ ստանդարդ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ:
  • Ձևավորել գիտելիքներ և կարողություններ տոկոսի, նրա վերաբերյալ հիմնական խնդիրների և կիրառությունների վերաբերյալ:
  • Ծանոթացնել հանրահաշվի այբուբենի, արտահայտության և հիմնական բանաձևերի` հավասարության, հավասարման, անհավասարության և անհավասարման հետ, տալ դրանց մաթեմատիկական և կիրառական նշանակությունը
  • Խորացնել գիտելիքները բնական, ամբողջ ցուցիչով աստիճանների, քառակուսի արմատի և մեկ փոփոխականով բազմանդամների ուսուցման կարողությունները:

Ուսումնական միջավայր.

Դասընթացի  կազմակերպումը.


Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (մաթեմատիկա 6-րդ դասարան-4 ժամ, հանրահաշիվ-2ժամ, երկրաչափություն — 2 ժամ) և մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի:
վերջինիս համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով:  Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Նախագծի արդյունքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը կամ սովորողը առաջարկում իր ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում են տվյալ ծրագրի ուսուցանում մյուս սովորողների համար, տարվում են   սովորող-սովորոցնեող աշխատանքներ:  Սովորողներն մասնակցում և քննարկում են ամենամսյա  մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ կամ երրորդ մակարդակի խնդիրները:

Գնահատումը

 Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում է սովորողների ուսումնառության գնահատման  1-10 միավորային համակարգ, որի իրականացման ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, այլընտրանքային հեղինակային գնահատման կարգ:

 Այսինքն՝ «Մաթեմատիկա» առարկայի  գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումն ուղղված է տվյալ առարկայի  սովորողի գիտելիքի աճը բնութագրելու, նրան մոտիվացնելու, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը նշելու համար:

 «Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում տարին բաղկացած է չորս ուսումնական շրջաններից, ուստի սովորողն տարեվերջյան ամփոփիչ գնահատանիշը ստանումում է չորս 
ուսումնական շրջաններում կատարած  իր աշխատանքներիի վերջնարդյունքներիի հիման վրա:

Հանրահաշիվ, երկրաչափություն առարկայի սովորողի ուսումնառության գնահատման կարգը:


Միջին դպրոցի սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի՝ 10 միավորանոց համակարգով: Մաթեմատիկական կրթությունը, ինչպես գիտենք,  հիմնարար դեր ունի տեխնիկական գիտելիքների ձեռք բերման ու խորացման գործում, այդ իսկ պատճառով  գնահատումը կատարվում  է հիմք ընդունելով սովորողի

կատարած  նախագծային աշխատքներըհամակարգչային ծրագրերով մաթեմատիկական գիտելիքները 
 բլոգում ներկայացված աշխատանքները
 ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը
համագործակցություն Մաթեմատիկա  ամսագրին

  • Թարգմանություններ
  • ճամբարային գործունեություն, ուսումնական չորս շրջաններ,  մասնակցություն ստուգատեսային փառատոններին
  •  հետազոտական, որոնողական,  աշխատանքներն  իր վերջնարդյունքներով
  •  դինամիկ մաթեմատիկական ծրագրի գործածում /GEOGEBRA/
  •  ինքնուրույն աշխատելու, ընկերների հետ համագործակցելու կարողությունը
  •  գործնական աշխատանքներ կատարելու կարողություններ

Գնահատումը դասավանդողի կողմից կատարվում է թափանցիկ, դասավանդողից բացի, այդ աշխատանքի անմիջական մասնակիցներն են՝ սովորողը և ծնողը: Յուաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին թե՛ ծնողը, թե՛ սովորողը ստանում  են https://drive.google.com/ -պատրաստված հատուկ ձևաթուղթ, որտեղ սովորողը նշում է  այդ ուսումնական շրջանում իրականացրած իր նախագծերը, բլոգում տեղադրված հղումները, վերջնարդյունքները, ամփոփելով այն 1-10 գնահատանիշով, ծնողը նույնպես գնահատում է իր երեխայի աշխատանքը,  այսպիսով ստեղծվում է եռակողմ համաձայնություն՝ դասավանդողի-սովորողի-ծնողի միջև:


«Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում գնահատման համակարգը  ուղղված  է ոչ միայն յուրացված բովանդակությանը,       այլև նաև  հմտությունների, կարողությունների ստուգմանը, գործնականումը կիրառմանը և ձևավորմանը։ Այս դեպքում է միայն գնահատումը դառնում ամբողջական և ներկայացուցչական։

 1-10 գնահատման համակարգի սանդղակն ըստ իմ իրականացման՝

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:

Բովանդակություն
Նախագծային աշխատանքների իրականացման համակարգչային ծրագրերն են ՝
word (Formula վահանակ), math-o-mor, Geogebra և այլ ծրագրեր…

6-րդ դասարան

Հարաբերություններ, համեմատականություններ, տոկոսներ

Տվյալներ և տվյալների մշակում

Ամբողջ թվեր

Կոորդինատային հարթություն

Ռացիոնալ թվեր

Հավասարումներ

Տասնորդական կոտորակներ

Ամենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)

Оставьте комментарий