Рубрика: Հաշվետվություններ

Արագածի հարավային գագաթ. Հաշվետվություն

«Մուտք դեպի 9-րդ դասարան» նախագծի շրջանակում իրականացրինք հերթական ճամփորդությունը։ Արագածի Հարավային գագաթին հասնելուն պես, իրագործեցինք մեր երկրորդ առաքելությունը և բարձունքից պարերգով շնորհավորեցինք տիարի տոնը։

Արագածի հարավային գագաթի հաղթահարումը լուսաբանել են նաև սովորողները: Նրանցից մի քանիսի մտորումների կարող ենք ծանոդանալ նշված հղումներով՝

Рубрика: Մաթեմատիկա 6

2. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ( 07.09-10.09)

Շատ հաճախ երկու մեծությունների քանորդով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը։ Այդպիսի քանորդներն ընդունված է անվանել հարաբերություններ։ Բերենք օրինակներ։

  • Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի
    և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է։
  • Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող
    մթերքների զանգվածի և օգտագործված աղի քանակության
    հարաբերությունից։
  • Պողպատի որակը որոշվում է նրա մեջ պարունակվող երկաթի և ածխածնի զանգվածների հարաբերությամբ։
  • Բազմաթիվ նշանավոր կառույցների և քանդակների գրավչությունը մեծապես պայմանավորված է նրանց մասերի չափերի հարաբերություններով։