Շատ հաճախ երկու մեծությունների քանորդով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը։ Այդպիսի քանորդներն ընդունված է անվանել հարաբերություններ։ Բերենք օրինակներ։
- Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի
և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է։ - Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող
մթերքների զանգվածի և օգտագործված աղի քանակության
հարաբերությունից։ - Պողպատի որակը որոշվում է նրա մեջ պարունակվող երկաթի և ածխածնի զանգվածների հարաբերությամբ։
- Բազմաթիվ նշանավոր կառույցների և քանդակների գրավչությունը մեծապես պայմանավորված է նրանց մասերի չափերի հարաբերություններով։




