Рубрика: Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանում լիարժեք կատարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները և ծրագրերը։

Հատկապես կարևորում եմ 9-րդ դասարանցիների հետ կատարած աշխատանքները:Մասնավորոպես գրեթե բոլոր սովորողների մասնակցությունը երկրաչափությունից հարցերի քննարկմանը, և իրենց բլոգներում հրապարակումներին:

Բոլոր կարևոր աշխատանքները ամփոփված են առանձին հաշվետվությունների միջոցով:

Рубрика: Մաթեմատիկա 6, Նախագծեր

Ուսումնական երկրորդ շրջան ՚՚Անհավանական մաթեմատիկա՚՚

«Անհավանական մաթեմատիկա» նախագիծ

Ղեկավար՝ Թաթուլ Շահնազարյանը

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանցիներ

Ուսումնական շրջանի բովանդակային ուղղությունները՝

Рубрика: Մաթեմատիկա 6

24.Պատահույթ 21.12-24.12

Առօրյա կյանքում մեր շուրջը տեղի են ունենում տարբեր
իրադարձություններ. օրինակ՝ հայրիկը նոր հեռուստացույց է գնել,
հարևանի կատուն ձագեր է ունեցել, Հայաստանի շախմատիստների
թիմը հաղթել է օլիմպիադայում, լուսամուտից ներս է թռել մի թռչնակ։
Իրադարձությունների մեջ կան այնպիսիները, որոնք որոշակի
պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում։
Այդպիսի իրադարձությունները կոչվում են հավաստի իրադարձություններ։ Օրինակ՝

  1. Պարզկա եղանակին գիշերը երկնքում միշտ կերևան աստղերը։
    Այս օրինակում պայմաններն են պարզկա եղանակը և գիշերը, իսկ
    իրադարձությունը՝ աստղերի երևալը։
  2. Թեյով լի բաժակի մեջ գցված շաքարի կտորն անպայման կիջնի
    բաժակի հատակը։
    Այս օրինակում պայմանն է թեյով լի բաժակի մեջ շաքարի կտոր
    գցելը, իսկ իրադարձությունը՝ շաքարի կտորի իջնելը բաժակի հատակը։
    Բերենք հավաստի իրադարձությունների ևս մի քանի օրինակ.
  3. Եթե կավիճը քսենք գրատախտակին, ապա գրատախտակի վրա
    սպիտակ գիծ կհայտնվի։
  4. Եթե ամռանը սառույցի կտորը դնենք արևի տակ, ապա այն կհալվի։
    Կան նաև իրադարձություններ, որոնք որոշակի պայմաններում
    երբեք տեղի չեն ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են
    անհնար իրադարձություններ։ Բերենք անհնար իրադարձությունների
    օրինակներ։
  5. Հյուսիսում ձմռանը ծառերը ծաղկել են։
  6. Ջրի մեջ գցված երկաթյա իրը լողում է ջրի մակերևույթին։
  7. Արկղից, որում միայն խնձոր, տանձ և դեղձ կային, հանեցին մի
    ձմերուկ։
  8. Գնդակը ֆուտբոլիստի հարվածից հետո թռավ 1 կմ։
    Իսկ այժմ մենք կդիտարկենք այնպիսի իրադարձություններ, որոնք
    որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են տեղի ունենալ
    կամ տեղի չունենալ։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են
    պատահույթներ (պատահական իրադարձություններ)։ Ստորև բերված
    են այդպիսի իրադարձությունների օրինակներ։
  9. Դիտարկենք խաղոսկրը (զառը), որի նիստերին
    գրված են 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները (տե՛ս նկ. 40)։
    Երբ խաղոսկրը գցում ենք, կարող է բացվել այդ
    թվանշաններից որևէ մեկը։ Այն իրադարձությունը, երբ
    բացվում է, օրինակ, 5 թվանշանը, պատահույթ է, քանի
    որ խաղոսկրը գցելիս այդ թվանշանը կարող է բացվել
    կամ չբացվել։
Рубрика: Հաշվետվություններ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Դեկտեմբեր ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք նոյեմբերին 6-րդ , 9-րդ, 10-րդ և 11-րդ, 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Դեկտեմբեր ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է դեկտեմբերի 6, 13, 20, 27  և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, հոկտեմբեր ամսում ուսումնասիրեցինք.

9-դասարան հանրահաշիվ

9-րդ դասրան երկրաչափություն

թեմաները:

10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:

6-րդ դասարանցիների հետ անցանք հետևյալ թեմաները՝

Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումները

Նոյեմբերի ֆլեշմոբը մաթեմատիկայից խնդիրների լուծումներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Նոյեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, լուծումների տարբերակ տալու տեսքով էր:

Ստորևէ ներկայացնում եմ նոյեմբերի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծման իմ տարբերակը:

Рубрика: ՖԼԵՇՄՈԲ

Նոյեմբերի ֆլեշմոբ մաթեմատիկայից

Նոյեմբերի ֆլեշմոբը մաթեմատիկայից խնդիրներին կարող ենք ծանոթանալ նշված հղումով:

Նոյեմբերի ֆլեշմոբի իմ մասնակցությունը ֆլեշմոբի կայացմանը, խնդիրների լուծումների տարբերակ տալու տեսքով էր: