Рубрика: Հաշվետվություններ

Հունվարի 10-14-ի ճամբարային-ստուգատեսային գործունեության ամփոփում

Ձմեռային  ճամբարը կազմվել է սովորողների ընտրությամբ ջոկատների ։ 9-րդ դասարանում  մաթեմատիկայի ջոկատ ընտրել է 22 սովորող ։ Սովորողները նախապես ծանոթացել էին ջոկատավարների նախագծերին, և կատարել իրենց ընտրությունը ։
Մեր աշխատանքը սկսեցինք ծանոթացումից ․
1.Ծանոթացում
2. Հակիրճ ներկայացնել ինչ է մաթեմատիկան
3.Եթե լինեի մաթեմատիկոս ․․․ նախադասությունը շարունակի
Կարծիքները սովորողների տե՛ս  բլոգում ։
Լիա համբարձումյան 
Արփինե Խաչատրյան 
Մանե Առուստամյան
Անի Աթոյան 
Նատալի Նահապետյան 
Աբել Բաբայան
Գագիկ Կնյազյան 

Դավիթ Մուսաելյան

Սովորողների հետ քննարկեցին իմ կարծիքով շատ կարևոր հետևյալ հարցերը՝

  • Ինչու են մաթեմատիկան անվանում տիեզերքի լեզու
  • Ինչու է մաթեմատիկա սովորելը դժվար
  • Ինչու են մաթեմատիկան անվանում ֆունդամենտալ գիտություն
  • ինչու է Նապոլեոն Բոնապարտը ասել՝ «Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի» :
  • Ինչի համար է մեզ առհասարակ պետք մաթեմատիկան,

որից հետո ես հայտնեցի իմ կարծիքը:

Սովորողները նաև իրենց ընտրությամբ լուծեցին դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի որոշակի խնդիրներ և տեղադրեցին իրենց բլոգներում:

Շաբաթվա կարևոր միջոցառում է նաև այցելությունը Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որ նույնպես ամփոփված է սովորողների բլոգներում: