Ապրիլ ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք ապրիլին, 6-րդ , 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:
Նշեմ նաև, որ կազմել եմ ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի չորրորդ մակարդակի խնդիրները:
Ինչպես նաև ստուգել եմ մարտի ֆլեշմոբի 10 մասնակցի աշխատանքները:
Ապրիլ ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի փետրվար ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:
Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը Գևորգ Հակոբյանի հետ կայացել է ապրիլի 4, 11, 28, 25 և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:
Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, ապրիլ ամսում ուսումնասիրեցինք.
9-դասարան
- Կարգավորություններ և զուգորդություններ
- Թվային ֆունկցիայի գաղափարը
- Ֆունկցիայի աճման, նվազման, նշանապահպանման միջակայքերը և զրոները
- Քառակուսային ֆունկցիա (a>0)
- Քառակուսային ֆունկցիայի գրաֆիկը
թեմաները:
10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:
6-րդ դասարանցիների հետ անցանք հետևյալ թեմաները՝












































