Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ
Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:

Պատասխանատու՝ Թաթուլ Շահնազարյան
Մարզիկ՝
Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական
Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։
Մեկնում
Մայիսի 27. 9.00- 18.00
Ճամփորդության երթուղին Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս
Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք
Այցելություն Թեղենյաց վանք
Ճամփորդության համար անհրաժեշտ է՝
ուսապարկ, տաք հագուստ, սպորտային կոշիկներ, սնունդ, թվային միջոցներ
Մասնակիցների ցուցակ
