Մայիս ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք ապրիլին, 6-րդ , 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:
Նշեմ նաև, որ կազմել եմ մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները:
Մայիս ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի մարտ ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:
Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը Գևորգ Հակոբյանի հետ կայացել է մայիսի 2, 9, 16, 23, 30 և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:
9-րդ դասարանցիների հետ իրականացրել ենք Մայիսյան 17-րդ հավաք:
Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, ապրիլ ամսում ուսումնասիրեցինք.
9-դասարան
- у = f(x + l) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը у = f(x) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
- Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության հիմնական մեթոդները
թեմաները:
10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:
6-րդ դասարանցիների հետ անցանք հետևյալ թեմաները՝
