Рубрика: Հետազոտական աշխատանք մաթեմատիայից

Հետազոտական աշխատանք մաթեմատիայից

Թեմաները՝

  •  Սիմետրիան բնության մեջ, գեղեցիկի զգացումը
  • Պարզ թվեր, նրանց կիրառությունը
  • Հաշվարկման դիրքային համակարգ նրանց ստեղծման պատմությունը
  • Հազարամյակի մաթեմատիկական խնդիրներ
  • Մաթեմատիկական սոփեստություն
  • Կոդավորում, նրանց կիրառումը և կոդերի ջարդում
  • Մաթեմատիկական հաստատուներ e, π թվերը, նրանց օգտագործումը:
  • Հետաքրքիր փաստեր մաթեմատիկոսների մասին

Հավելում․

Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:

  1.  Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից;
  2.  Աշխատանքի ծավալը. նվազագույնը 7 էջ (մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը) կամ16 էջ (մինչև մայիսի երկրորդ կեսը);
  3. Տառատեսակ. Arial Unicode 14;
  4.  Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ;
  5.  Օգտագործված աղբյուրներ. քանակը` նվազագույնը 9-ը, որից նվազագույնը 3-ը օտարալեզու: Եթե հայալեզու աղբյուրներ չկան` նվազագույնը 2 օտար լեզվով աղբյուրների օգտագործում:

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Սովորողը կարողանա՝

  • թեմայի ընտրության հիմնավորում
  • աշխատանքը նախագծելու կարողությունը
  • քննադատական վերաբերմունքի առկայություն
  • սեփական աշխատանքը գնահատելու հմտություն

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  • տիտղոսաթերթ
  • բովանդակություն
  • ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը
  • բաժիններ
  • եզրակացություն, առաջարկություն
  • օգտագործված գրականություն, հղումներ

Հետազոտական աշխատանք մաթեմատիկայից 

Կատարող՝ Միլեն Մխիթարյան 

Թեմա՝ Հայտնի մաթեմատիկոսներ, հետաքրքիր փաստեր 

Վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15 

Ծավալ՝  նվազագույնը 7 էջ 

Ղեկավար՝ Թաթուլ Շահնազարյան 

Оставьте комментарий