Рубрика: Հաշվետվություններ

Սեպտեմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Սեպտեմբեր ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք սեպտեմբերին 9-րդ, 10-րդ և 11-րդ, 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Կարևոր եմ համարում նաև օգոստոսի 31-սեպտեմբերի 2 կազմակերպված Մաթեմատիկական ճամբար Արատեսում ճամփորդությունը, որի ամփոփումը՝ Մաթեմատիկական ճամբար Արատեսում. Հաշվետվություն տեղադրված է իմ բլոգում:

Կազմել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի սեպտեմբեր ամսվա չորրորդ մակարդակի խնդիրները:

Սեպտեմբեր ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի օգոստոս ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Այս ամիս մասնակցել եմ ուսուցիչների պարտադիր ատեստավորման բոլոր փուլերին:

Սեպտեմբերի 24-ին մասնակել եմ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, սեպտեմբեր ամսում ուսումնասիրեցինք.

9-դասարան հանրահաշիվ

9-րդ դասրան երկրաչափություն

թեմաները:

10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:

Рубрика: Աշխատաժամանակ

Հետազոտական աշխատանքի պլան

2022-2023 ուսումնական տարում մաթեմատիկա դասընթացից իմ ղեկավարությամբ հետազոտական աշխատանքեր են ընտրել Մելինե Մխիթարյանը (12-րդ դասարան)։

Թեման՝

Հայտնի մաթեմատիկոսներ: Հետաքրքիր փաստեր

Թեման առաջարկել է Մելինեն Մխիթարյանը։

Հանդիպումների ժամանակացույց` ֆիզիկական միջավայրում` շաբաթը մեկ անգամ, առցանց միջավայրում` ըստ անհրաժեշտության, առանց ժամանակային սահմանափակման։