Рубрика: Հաշվետվություններ

Նոյոմբեր ամսվա աշխատանքների ամփոփում

Նոյեմբեր ամիսը լիարժեք աշխատեցինք ֆիզիկական միջավայրում: Ինչպես որ նախատեսել էինք նոյեմբերին 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախատեսված բոլոր դասընթացները և նախագծերը:

Կարևոր եմ համարում որպես նախասիրությունների բացահայտում, նոյեմբերի 10-ին կազմակերպված Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան ճամփորդությունը, որի ամփոփումը՝ Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան ամփոփում տեղադրված է իմ բլոգում:

Կազմել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա չորրորդ մակարդակի խնդիրները:

Նոյեմբեր ամսում մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի, հոկտեմբեր ամսվա խնդիրների քննարկմանը և լուծմանը:

Ստուգել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի 11 աշխատաք։

Այս ամիս մասնակցել եմ մաթեմատիկա դասավանդողների հավաքին,որը  կայացել է նոյեմբերի 7, 14, 21, 28  և որին մասնակցել եմ առկա ձևաչափով:

Ելնելով Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից, սեպտեմբեր ամսում ուսումնասիրեցինք.

9-դասարան հանրահաշիվ

9-րդ դասրան երկրաչափություն

թեմաները:

10-րդ, 11-րդ , 12-րդ դասարանների հետ ընդհանուր առմամբ նույնպես աշխատեցինք լիարժեք:

Рубрика: Նախագծեր, Անհատական պլան

Ուսումնական երկրորդ շրջան ՚՚Մաթեմատիկան մեր շրջապատում՚՚ Մասնագիտական կողմնորոշման խումբ

«Մաթեմատիկան մեր շրջապատում» մասնագիտական կողմնորոշման խումբ

Ղեկավար՝ Թաթուլ Շահնազարյանը 

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ

Ուսումնական շրջանի բովանդակային ուղղությունները՝

  • Ճամփորդություններ՝   ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՔԻ ԵՎ ՀՈԿԵՅԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ, ՋՐՎԵԺ ԱՐԳԵԼՈՑ ՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
  • Մասնագիտական թարգմանություններ     «Մաթեմատիկա»  ամսագրի համար
  • «Անհավանական մաթեմատիկա  »   ,  մեկ շաբաթյա նախագիծ
  • Հետաքրքիր օպտիկական խաբկանքներ և նրանց բացատրությունը
Рубрика: Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10

7. Կրկնակի անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևեր

  1. 500գրամ ջրից դատարկեցին 100գրամ և տեղը լցրեցին նույնքան աղ: Ստացված լուծույթից եռացրեցին 100գրամ և տեղը լցրեցին նույնքան աղ: Պարզել, քանի՞ տոկոսանոց լուծույթ ստացվեց:
  2. 120գ 30%-անոց համաձուլվածքից կտրեցին 40գրամանոց մի կտոր և տեղը լցրեցին 15%-անոց համաձուլվածք: Պարզել, թե քանի՞ տոկոսանոց համաձուլվածք կստացվի:
Рубрика: Հաշվետվություններ

Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան ամփոփում

Ինչպես, որ նախատեսել եինք << Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան>> ճամփորդությունը կազմակերպեցինք՝  10.11.22թ․ (12:40-15:00)։

Ճամփորդության հիմնական նպատակն ու խնդիրները գրված է ստորև՝

Նպատակը

  • Նախասիրությունների բացահայտում

Խնդիրներ

  • Սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն գիտության, երկրաբանության, հնէաբանության, օգտակար հանածոների նկատմամբ
  • Ձևավորել մասնագիտական կողմնորոշում

Ճամփորդություն առջև դրված խնդիրը համարում եմ կատարված։

Ստորև ներկայացնում եմ որոշակի սովորողների ամփոփումներ, հրապարակված իրենց բլոգներում։

Ճամփորդությունը համարում եմ լիարժեք կայացած։